Թուրքիայի ԱԳՆ-ի կոշտ հակադարձումը ԵՄ հանձնաժողովի փոխնախագահին և Հունաստանի ԱԳ նախարարին
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    22%
    15 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    35%
    17 կմ/ժ
  • Լոռի 10°C
    69%
    9 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    78%
    7 կմ/ժ
  • Արարատ 18°C
    41%
    22 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    86%
    8 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    22%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    78%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    22%
    15 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    52%
    13 կմ/ժ
  • Արցախ 12°C
    89%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.25892
  • Դոլար = 387.602

Թուրքիայի ԱԳՆ-ի կոշտ հակադարձումը ԵՄ հանձնաժողովի փոխնախագահին և Հունաստանի ԱԳ նախարարին

Թուրքիայի ԱԳՆ-ի կոշտ հակադարձումը ԵՄ հանձնաժողովի փոխնախագահին և Հունաստանի ԱԳ նախարարին

Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյը կոշտ կերպով արձագանքել է նախօրեին ԵՄ հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հայտարարություններին։

Նշենք, որ նախօրեին Բորելը Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի հետ  հույն-թուրքական Կաստանիես սահմանային անցակետ կատարած այցելության ժամանակ հայտարարել էր, որ ԵՄ-ն վճռական է իր սահմանները պաշտպանելու հարցում։

Խոսնակը կոչ է  արել ԵՄ-ին և Հունաստանին Թուրքիային մեղադրելու փոխարեն ևս մեկ անգամ կատարել դաշնագրով սահմանված իրենց պարտավորությունները, ինչպես նաև հարգել փախստականների իրավունքները։

Նա «իրականությունից կտրված» է համարել Հունաստանի արտգործնախարարի՝ Էգեյան  և Արևելյան Միջերկրական ծովի վերաբերյալ հայտարարությունները։  

Նրա պնդմամբ՝ Հունաստանը և Կիպրոսի Հանրապետությունը արդեն «պետք է արթնանան այն երազից, որ Թուրքիային կարող են բանտարկել իր սահմանների մեջ»։

Նա հորդորել է հարգել Թուրքիայի «օրինական իրավուքներն ու շահերը» և Հունաստանին ակնարկել, որ իրենց հարցերը Թուրքիայի հետ պետք է լուծել բանակցության միջոցով։ 

Հիշեցնենք, որ Բորելը ասել էր, որ Հունաստանի ու Թուրքիայի, ինչպես նաև ԵՄ-ի համար ձեռնտու է առկա դժվարությունները հետևում թողնելը, ինչին ի պատասխան Հունաստանի ԱԳ նախարարը հայտնել էր, որ իրենք պատրաստ են Թուրքիայի հետ բանակցություններին, սակայն դրանք չեն կարող կայանալ օրենքի խախտումների ու սպառնալիքների ուղեկցությամբ։

Աղբյուր`    sabah.com.tr

Թեմայի այլ նորություններ