Թուրքիան լիբիական բանակին կփոխանցի Ադրբեջանի՝ Ղարաբաղյան պատերազմում ձեռք բերած փորձը
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    44%
    15 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    62%
    30 կմ/ժ
  • Լոռի 9°C
    94%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    92%
    1 կմ/ժ
  • Արարատ 16°C
    64%
    6 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    97%
    1 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    44%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    92%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    44%
    15 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    63%
    17 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

Թուրքիան լիբիական բանակին կփոխանցի Ադրբեջանի՝ Ղարաբաղյան պատերազմում ձեռք բերած փորձը

Թուրքիան լիբիական բանակին կփոխանցի Ադրբեջանի՝ Ղարաբաղյան պատերազմում ձեռք բերած փորձը

Թուրքիան կաջակցի Լիբիայում կանոնավոր բանակի ստեղծմանը։ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը մեկնել են Տրիպոլի՝ հետևելու փոխըմբռնման հուշագիր շրջանակներում ընթացքող աշխատանքներին։

Թուրքական մամուլի տեղեկացմամբ՝ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը պատրաստվում է ոչ միայն նորաստեղծ լիբիական բանակին զինել անհրաժեշտ զինտեխնիկայով, այլև նրանց փոխանցել 1993թ․ ադրբեջանական բանակի փորձը․ ըստ էության, խոսքը Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի ռազմական փորձի մասին է։ Ըստ էության միակ փորձը որ ունի ադրբեջանական բանակը Արցախյան պատերազմից դա անփառունակ պարտությունն է (խմբ․)

Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության և Աքարի միջև ընթացող բանակցություններին ներկա է գտնվել նաև Կատարի պաշտպանության նախարար Հալիլ բին Մուհամմեդ էլ Աթիյեն։

Թուրքիայի և Կատարի պաշտպանության նախարարները հանդիպել են նաև Լիբիայի վարչապետ Ֆայեզ ալ-Սարաջի հետ։ Աքարը Սարաջի հետ քննարկել է լիբիական բանակի կառուցման մանրամասներին վերաբերող մի շարք հարցեր։

Հանդիպումից հետո Լիբիայի պաշտպանության փոխնախարար Սելահհադդին ալ-Նեմրուշը հայտարարել է, որ Թուրքիայի և Կատարի պաշտպանության նախարարների հետ համաձայնության են եկել լիբիացի զինվորիների վերապատրաստման և խորհրդատվության նպատակով ռազմական կառույցներ ստեղծելու շուրջ։ Նա հավելել է, որ առաջիկայում նշված երկրները ռազմական խորհրդատուներ և զինվորականներ կուղարկեն Լիբիա։

 

Աղբյուր`    yenisafak.com

Թեմայի այլ նորություններ