Թուրքիան և Ադրբեջանն իրենց համատեղ զորավարժություններով ի՞նչ ուղերձ հղեցին Հայաստանին
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    49%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    35%
    14 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    69%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    30%
    14 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    88%
    12 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    34%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    43%
    11 կմ/ժ
  • Արցախ 11°C
    81%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Թուրքիան և Ադրբեջանն իրենց համատեղ զորավարժություններով ի՞նչ ուղերձ հղեցին Հայաստանին

Թուրքիան և Ադրբեջանն իրենց համատեղ զորավարժություններով ի՞նչ ուղերձ հղեցին Հայաստանին

Թուրքական  իշխանամետ և ընդգծված հակահայկական հոդվածներով հայտնի «Yeni Akit» լրատվամիջոցն անդրադարձել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին։

«Զորավարժությունների ընթացքում Գյանջայի (Գանձակ) և Եվլախի շրջաններում արձակված ռումբերի ձայնը լսելի էր նաև Թովուզում»,- նշված է հոդվածում։ Նշվում է նաև, որ Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում 13 օր տևած համատեղ զորավարժությունները մոտեցել են ավարտին։ Դրանք աչքի են ընկել զինտեխնիկայի և մասնակցիների աննախադեպ թվով,

Ըստ հոդվածի հեղինակի՝ Ադրբեջանը և Թուրքիան Հայաստանին այս զորավարժություններով հստակ ուղերձ են հղել։ Այն, որ թուրք-ադրբեջանական զորավարժությունը համատեղ ուժի ցուցադրում էր և Հայաստանին ահաբեկելու փորձ, այդ մասին նշել են թուրք և ադրբեջանցի տարբեր պաշտոնյաներ, սակայն թե ինչ հստակ ուղերձի մասին է խոսքը, հոդվածում այդպես էլ չի պարզաբանվում։

Դրա փոխարեն առաջ է քաշում այն մեղադրական թեզը, թե իբր Հայաստանն է նախահարձակ եղել Ադրբեջանի Թովուզի շրջանի վրա։

Թեմայի այլ նորություններ