Թուրքիան արձագանքել է Չեխիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարող բանաձևի ընդունմանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    29%
    4 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    46%
    11 կմ/ժ
  • Լոռի 5°C
    74%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    90%
    7 կմ/ժ
  • Արարատ 16°C
    46%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    92%
    2 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    29%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    83%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    29%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    55%
    8 կմ/ժ
  • Արցախ 10°C
    93%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.25936
  • Դոլար = 387.6

Թուրքիան արձագանքել է Չեխիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարող բանաձևի ընդունմանը

Թուրքիան արձագանքել է Չեխիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարող բանաձևի ընդունմանը

Թուրքիայի արտգործնախարարությունն (ԱԳՆ) արձագանքել է Չեխիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարող բանաձևի ընդունմանը։

Նախարարության տարածած գրավոր հայտարարության մեջ մասնավորապես նշվել է, որ երկու երկրների հարաբերություններն առանց այդ էլ տուժել էին 2017-ին, երբ Չեխիայի խորհրդարանը ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը, իսկ Սենատի նոր բանաձևը ցույց է տալիս, որ Չեխիայում առ այսօր դեռևս իշխում են նույն տրամադրությունները։

Հղում է կատարվել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդհանրապես թուրքական կողմի՝ տարբեր առիթներով պարբերաբար հնչեցվող «ընդհանուր ցավի» գաղափարին՝ կոչ անելով պատմական իրողությունները դիտարկել թուրքական տեսանկյունից։

Թուրքիայի ԱԳՆ-ն  հայտարարել է, որ Չեխիայի Սենատի ընդունած բանաձևը Թուրքիայի համար «առ ոչինչ» է և իրականում չի արտացոլում Չեխիայի կառավարության դիրքորոշումը։

Հիշեցնենք, որ Չեխիայի խորհրդարանը դեռ 2017թ․ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Իսկ 2020թ․ մայիսի 20-ին Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Սենատն իր լիագումար նիստում միաձայն ընդունեց Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին նվիրված բանաձը, որով դատապարտվում է նաև Հայոց ցեղասպանությունը։ ermenihaber.am

Թեմայի այլ նորություններ