Թուրքական մամուլի պնդմամբ՝ Ֆրանսիան մտադիր է ավիակիր ուղարկել Արևելյան Միջերկրական
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    62%
    6 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    76%
    9 կմ/ժ
  • Լոռի 8°C
    92%
    6 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Արարատ 14°C
    67%
    4 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    95%
    1 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    62%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    95%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    62%
    6 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    67%
    12 կմ/ժ
  • Արցախ 11°C
    89%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

Թուրքական մամուլի պնդմամբ՝ Ֆրանսիան մտադիր է ավիակիր ուղարկել Արևելյան Միջերկրական

Թուրքական մամուլի պնդմամբ՝ Ֆրանսիան մտադիր է ավիակիր ուղարկել Արևելյան Միջերկրական

Միջերկրական ծովի արևելյան հատվածում թուրք-հունական հարաբերություններում առկա լարվածությունը շարունակում է սրվել: Հունաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Արևելյան Միջերկրականում Ֆրանսիայի, Կիպրոսի Հանրապետության և Իտալիայի մասնակցությամբ եռօրյա զորավարժություններ անցկացնելու մասին: Իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի վարած քաղաքականության պատճառով հայտարարել էր Անկարայի դեմ «կարմիր գծերի քաղաքականություն» վարելու մասին: 

Թուրք-հունական հարաբերությունների լարվածության ֆոնին սրվել են  նաև թուրք-ֆրանսիական հարաբերությունները:

Թուրքական լրատվամիջոցների պնդմամբ` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է «Շարլ դը Գոլ» ավիակիրն ուղարկել Միջերկրական ծովի արևելյան հատված:

Նշվում է, որ Մակրոնի այս մտադրության մասին ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյանները հայտնել են հունական հեռուստատեսությանը տված հարցազրույցում: 

Աղբյուրների հաղորդմամբ` այդ ավիակիրի հետ միասին Ֆրանսիան պատրաստվում է Արևելան Միջերկրական ուղարկել նաև կործանիչներ և սուզանավեր:

Հավելենք, որ ավիակրի ջրատարողությունը կազմում է շուրջ 42 հազար տոննա, երկարությունը՝ 261.5, լայնությունը՝ 64.4 մ, բարձրությունը՝ 75 մ։ Նավն ունակ է բացել մինչև 27 հանգույց արագություն։ «Շառլ դը Գոլ»-ի ավիախմբում ներառված են 40 ինքնաթիռներ, այդ թվում՝ հեռահար ռադիոտեղորոշման E-2C Hawkeye և Rafale M կործանիչներ։

 

Աղբյուր`    virahaber.com

Թեմայի այլ նորություններ