Ծառուկյանը ՀՀ-ի համար խիստ անհրաժեշտ է համարում ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական նոր փաստաթղթի ստորագրումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    19%
    19 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    30%
    24 կմ/ժ
  • Լոռի 12°C
    54%
    15 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    57%
    9 կմ/ժ
  • Արարատ 21°C
    27%
    20 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    72%
    9 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    21%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    53%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    21%
    11 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    33%
    23 կմ/ժ
  • Արցախ 13°C
    86%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26274
  • Դոլար = 388.09

Ծառուկյանը ՀՀ-ի համար խիստ անհրաժեշտ է համարում ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական նոր փաստաթղթի ստորագրումը

Ծառուկյանը ՀՀ-ի համար խիստ անհրաժեշտ է համարում ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական նոր փաստաթղթի ստորագրումը

 «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը Լոռու մարզում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ՀՀ քաղաքացիներին առաջին հերթին անհրաժեշտ է լուծել երկրի անվտանգության հետ կապված խնդիրները, որպեսզի քաղաքացին լարված, անհանգիստ և մտահոգված չլինի: Գագիկ Ծառուկյանը երկրի անվտանգության հետ կապված խնդրի լուծումը տեսնում է Ռուսաստանի Դաշնության հետ ռազմաքաղաքական համագործակցության ընդլայնմամբ:

«Դրա լուծումը միանշանական պետք է լինի Ռուսաստանի հետ՝ պետք է նոր փաստաթուղթ ստորագրենք, ինչ ասում էի այս վեց ամսվա ընթացքում: Ռուս և հայ զինվորները կողք կողքի սահմանը պահեն, որը ճանճ չանցնի այդ սահմաններից ներս:Մեզ  դա անհրաժեշտ է օդի ու ջրի պես, որ Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական նոր փաստաթուղթ ստորագրվի, որ լիարժեք վերջ դնենք այս ամեն ինչին, սահմանը ամուր լինի և հայ ու ռուս զինվորները միասնական սահմանը պահեն: Այդ դեպքում կկարողանանք լիարժեք ապահովել մեր երկրի և ժողովրդի անվտանգությունը»,- ընդգծեց Ծառուկյանը:

Թեմայի այլ նորություններ