Տպավորված եմ ՀՀ-ում 2018-ից սկսված ժողովրդավարական զարգացումներով. Անն Լինդեն կոչ արեց հարցերը լուծել խաղաղ ճանապարհով
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    44%
    20 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    66%
    17 կմ/ժ
  • Լոռի 7°C
    96%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    89%
    1 կմ/ժ
  • Արարատ 16°C
    74%
    9 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    99%
    4 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    34%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    90%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    44%
    20 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    84%
    13 կմ/ժ
  • Արցախ 10°C
    96%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Տպավորված եմ ՀՀ-ում 2018-ից սկսված ժողովրդավարական զարգացումներով. Անն Լինդեն կոչ արեց հարցերը լուծել խաղաղ ճանապարհով

Տպավորված եմ ՀՀ-ում 2018-ից սկսված ժողովրդավարական զարգացումներով. Անն Լինդեն կոչ արեց հարցերը լուծել խաղաղ ճանապարհով

«Աներկբայորեն տարածաշրջանի իրավիճակը փոխվել է Լեռնային Ղարաբաղի հարցով նոյեմբերի 10-ի հրադադարի համաձայնագրից հետո: Ես ողջունում եմ հրադադարը եւ առիթից օգտվելով ուզում եմ հայտնել իմ խորը ափսոսանքը վիրավորների եւ զոհերի կապակցությամբ». ՀՀ արտգործնախարարությունում այսօր այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն՝ ընդգծելով, որ հրադադարի համաձայնագրի լրիվ իրականացումը հիմք կտրամադրի առաջ գնալ կոնֆլիկտի լուծման ուղղությամբ:

Որպես ԵԱՀԿ գործող նախագահ Լինդեն ողջունեց նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը եւ իր անձնական ներկայացուցչի ջանքերը՝ գտնելու  առճակատման երկարաժամկետ կայուն լուծում:

«Մի քանի հարցեր դեռ կարոտ են լուծման. ԵԱՀԿ-ն եւ միջազգային հանրությունը որպես ամբողջություն կարեւոր դեր ունեն անմիջական իրավիճակի վրա ազդելու եւ առաջ ընթանալու գործում: Այս փուլում կարեւոր է հարգանք դրսեւորել միջազգային իրավունքի հանդեպ»,- իր խոսքը շարունակեց Լինդեն:

Այնուհետեւ նա անդրադարձավ ԵԱՀԿ-ի գերակայություններին, ասաց, որ այդ հարցը քննարկել են ՀՀ արտգործնախարարի հետ: 

Իր խոսքի ավարտին Լինդեն խոսեց նաեւ Հայաստանում եղած ներքաղաքական զարգացումների մասին:

«Ես տպավորված եմ Հայաստանում 2018 թվականից սկսված ժողովրդավարական զարգացումներով: Վերջին շաբաթների ընթացքում մենք տեսանք, թե որքան փխրուն կարող է լինել այդօրինակ առաջընթացը: Ես կրկնում եմ բոլոր կողմերին իմ կոչը՝ բոլոր հարցերը լուծել խաղաղ ճանապարհով՝ հարգելով ժողովրդավարական գործընթացները եւ օրենքի գերակայությունը՝ ըստ ԵԱՀԿ-ի առջեւ ստանձնած պրտավորությունների»,- ասաց Անն Լինդեն:

Գերիների խնդրին նա իր խոսքում չանդրադարձավ:

Թեմայի այլ նորություններ