Տիգրան Ավինյանն ու Ժոնաթան Լաքոտը քննարկել են Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    18%
    19 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    35%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    40%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    57%
    15 կմ/ժ
  • Արարատ 19°C
    23%
    15 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    73%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    18%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    18%
    19 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    26%
    18 կմ/ժ
  • Արցախ 11°C
    85%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Տիգրան Ավինյանն ու Ժոնաթան Լաքոտը քննարկել են Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը

Տիգրան Ավինյանն ու Ժոնաթան Լաքոտը քննարկել են Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դեկտեմբերի 9-ին  ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին: Այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից: 

Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են Արցախին վերաբերող մի շարք հարցեր: Կողմերը համակարծիք էին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը հիմնախնդրի համապարփակ կարգավորման միակ ձևաչափն է: Տիգրան Ավինյանը կարևորել է Ֆրանսիայի Սենատում և Ազգային ժողովում Արցախի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևերի ընդունումը:
 

Զրուցակիցներն անդրադարձել են Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակին, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության պահպանման խնդիրներին: Այս համատեքստում հայկական կողմը բարձր է գնահատել Ֆրանսիայի բարեկամ ժողովրդի, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անձնական ներգրավվածությունը տեղահանված անձանց մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցում: Ընդգծվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը մշակութային ժառանգության կոթողների պահպանման հարցում:

Խոսելով գերիների փոխանակման գործընթացի մասին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ հայկական կողմն առաջարկել է կիրառել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը, ինչպես նաև ստեղծել մեխանիզմ, ըստ որի նոր գերիների հայտնաբերման պարագայում կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է առանց նախապայմանների վերադարձնել նրանց:

Փոխվարչապետը նշել է, որ այժմ կառավարությունն աշխատանք է տանում հակաճգնաժամային տնտեսական ծրագրի կազմման ուղղությամբ, որը պետք է նպաստի երկրի տնտեսական ակտիվության վերականգնմանը: Անդրադառնալով երկկողմ տնտեսական հարաբերություններին, դեսպան Ժոնաթան Լաքոտն ասել է, որ հայ-ֆրանսիական օրակարգը բավականին հագեցած է և պետք է ակտիվ աշխատանքներ տանել նոր նախագծեր կյանքի կոչելու ուղղությամբ: Այս համատեքստում քննարկվել են գյուղատնտեսության, առողջապահության, էլեկտրաէներգիայի, ջրային ոլորտի, ենթակառուցվածքների ուղղություններով համագործակցության խորացման ու ներդրումների ներգրավման հնարավորությունները:

Թեմայի այլ նորություններ