Տեր-Պետրոսյանը որոշել է այս անգամ անել ավազակապետական հեղափոխություն. Նիկոլ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    22%
    9 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    28%
    22 կմ/ժ
  • Լոռի 11°C
    57%
    12 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    66%
    10 կմ/ժ
  • Արարատ 20°C
    33%
    30 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    79%
    9 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    22%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    67%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    22%
    9 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    44%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    88%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.25892
  • Դոլար = 387.602

Տեր-Պետրոսյանը որոշել է այս անգամ անել ավազակապետական հեղափոխություն. Նիկոլ Փաշինյան

Տեր-Պետրոսյանը որոշել է այս անգամ անել ավազակապետական հեղափոխություն. Նիկոլ Փաշինյան

«Լևոն Տեր-Պետրոսյանն իր ընդդիմադիր քաղաքական գործունեության ընթացքում երկու անգամ փորձել է անել պատկերավոր ասած իշխանափոխություն կամ հեղափոխություն: Մեկը եղել է 2008 թ. ժողովրդական կամ ժողովրդավարական հեղափոխությունը, որը չի ստացվել ձեզ հայտնի կամ գուցե նաև անհայտ պատճառներով:

Երկրորդը եղել է բուրժուադեմոկրատական հեղափոխությունը, որի ճակատագիրը բոլորս գիտենք: Թերևս պարոն Տեր-Պետրոսյանը որոշել է կրկին փորձել և այս անգամ անել ավազակապետական հեղափոխություն: Ուրիշ մի երկու տերմին էլ կա, իմ կարգավիճակի բերումով հիմա չեմ օգտագործում: Բայց կռահեցիք՝ ավազակապետականի շարունակությունը»,- հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ երկրորդ և երրորդ նախագահներին ուղղված միասնական դաշինք կազմելու առաջարկին:

«Միակ բանը, որ քաղաքական գործունեության ընթացքում Տեր-Պետրոսյանին մեծ ճշգրտությամբ հաջողվել է նախկինում, Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին իշխանության բերելն ու իշխանության պահելն է, որը, փաստորեն, ոմանց՝ ձեզ հայտնի, դահլիճում ներկա ու ոչ ներկա, մարդկանց ջանքերով խափանվել է»,- ասաց Փաշինյանը՝ վստահեցնելով, որ ավազակապետական հեղափոխությունը չի ստացվի:

«Մենք ասել ենք, որ մեր ժողովրդի և մեր երկրի ազատությունը, երջանկությունը, բարեկեցությունը Հայաստանում և Արցախում մեզ համար գերակա խնդիրներ են, բայց հայեցակարգային առումով մենք վերջերս եկել ենք մի եզրակացության, որ Հայաստանը զարգացել է էականորեն իր պատմության այն ժամանակահատվածում, որտեղ որոշակիորեն ապաշրջափակված և ինչ-որ առումով եղել բաց համակարգ»,- ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Այդպիսին է հենց Խորհրդային Հայաստանի ժամանակաշրջանը, որտեղ մենք, ըստ էության, այնպիսի թռիչքային աճ ենք ունեցել տնտեսական, որը հիմա հետահայաց նույնիսկ շատ դժվար է պատկերացնել: Կարծում եմ, որ մեր հակառակորդները նույնպես սա արձանագրել են և, սա արձանագրելով, ռազմավարական խնդիր են դրել՝ շրջափակման մեջ պահել Հայաստանը, մեկուսացնել, և ինչ-որ առումով կարողացել են այդ խնդիրը լուծել: Չնայած այս օրակարգը իմանալով մենք մինչև հիմա ՀՀ-ն Իրանին կապող պատշաճ ճանապարհ չունենք:  Կարծում ենք նաև, որ մեզ համար գերակա խնդիր պետք է լինի կոմունիկացիոն ուղիների բացումը, Հայաստանի ապաշրջափակումը: Հիմա ընթանում են քննարկումներ նաև այդ առումով, և ես պատահական չէ, որ ասում եմ՝ կարծում եմ, որ Ադրբեջանը կշարունակի ապակառուցողական դիրքորոշում ունենալ և ամեն ինչ կանի, ամենատարբեր հայտարարություններով անհեթեթ՝ մեր հանրության շրջանում վախեր սերմանելով, որպեսզի այդ ապաշրջափակումը տեղի չունենա: Երկաթուղային կապն իր հետ շղթայական կբերի մեր հանքահումքային ռեսուրսների ավելի արդյունավետ օգտագործման, մասնավորապես, պղնձաձուլարանի  և հետագա վերամշակման գործընթացի կազմակերպման: Մեր հաջորդ ռազմավարական ուղղությունը մեր անվտանգության ապահովումն է՝ Հայաստանի արտաքին անվտանգության, որի վերաբերյալ ես արդեն ասել եմ, որ անկյունաքարային նշանակություն ունի հայ-ռուսական համատեղ զորախումբը և հակաօդային պաշտպանության համակարգը: Այս պրոցեսի շարունակություն պետք է լրջորեն վերափոխենք մեր բանակը, և ռազմավարական հեռանկարում ունենանք պրոֆեսիոնալ բանակ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ դրված ռազմավարական խնդիրներից է ժողովրդագրական վիճակի, կրթական որակի փոփոխությունը:

«Նախակրթարան, հանրակրթություն, բարձրագույն կրթություն և գիտություն պետք է շատ խորքային փոփոխությունների և բարեփոխումների ենթարկենք: Այս երեք սյուների վրա պետք է կառուցված լինի այն ապագան, որը մենք պատկերացնում ենք՝ անվտանգություն, արդյունաբերություն, կրթություն և գիտություն. մնացածը պետք է կառուցվի այս տրամաբանության շուրջ»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կներկայանա «Ապագա կա» կարգախոսով:

Թեմայի այլ նորություններ