Տեղի ունեցավ ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով հերթական «Արժանապատվության երթը»
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    16%
    17 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    30%
    13 կմ/ժ
  • Լոռի 13°C
    42%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    63%
    14 կմ/ժ
  • Արարատ 19°C
    22%
    18 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    69%
    11 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    16%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    38%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    16%
    17 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    24%
    17 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Տեղի ունեցավ ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով հերթական «Արժանապատվության երթը»

Տեղի ունեցավ ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով հերթական «Արժանապատվության երթը»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ» ակցիան այս անգամ ևս ավարտվեց Ֆրանսիայի հրապարակում: Այսօրվա երթը մեկնարկել էր Երևանի ԹՈՒՄՈ կենտրոնի շենքի տարածքից։ Երթի մասնակիցները քայլել են Կիևյան, Օրբելու փողոցներով, այնուհետև շարժվել դեպի Բաղրամյան պողոտա և երթը ավարտել կրկին Ֆրանսիայի հրապարակում: Ընդիմադիր ուժերը պահանջել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

«Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել, թե Փաշինյանն ապացուցել է, որ ի վիճակի չէ երաշխավորելու երկրի և ժողովրդի անվտանգությունը: «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանն էլ քաղաքացիներին տեղեկացրել է, որ երեկ գլխավոր դատախազին ուղղված նամակի պատասխանը արդեն ստացել է: Հիշեցնենք՝ նամակը վերաբերում էր Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա հարուցած քրեական գործին: Հակոբյանն ասել էր, թե պատերազմի մեկնարկից երեք օր անց Նիկոլ Փաշինյանը հանձնարարարել է դադարեցնել բանակի համալրումը: ՀՅԴ անդամ  Գեղամ Մանուկյանը  հրապարակեց առաջիկա 3 օրերին նախատեսվող քայլերի ժամանակացույցը․

դեկտեմբերի 18-ին ժամը 19.00-ին, Երևանի Գարեգին Նժդեհ հրապարակից երթ դեպի Եռաբլուր, դեկտեմբերի 19-ին ժամը 15.00-ին Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք, դեկտեմբերի 20-ին ժամը 12.00-ին Երևանի Հանրապետության հրապարակում հանրահավաք։

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» այս անգամ ևս պարզել է երթի մասնակիցների քանակը՝ աերոնկարահանման և մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Մասնավորապես, լուսանկարներն արվել են 17։40-ին Կիևյան կամուրջի հատվածում։ Նշված ժամին ընդդիմության երթին մասնակցել է 1700 մարդ։ Ընդ որում, հարկ է նկատել, որ եղանակային պայմանների պատճառով ակցիայի որոշ մասնակիցներ եղել են հովանոցներով, որոնց դեպքում հաշվել են երկուական մարդ՝ հնարավոր սխալներից խուսափելու համար։

Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։ Հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։

Թեմայի այլ նորություններ