Ճանապարհային քարտեզի մեջ նշված հարցերի առաջին շերտը կարող է ավելի շուտ լուծվել, քան ի սկզբանե նախանշում էինք. վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    16%
    9 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    28%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    52%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    69%
    10 կմ/ժ
  • Արարատ 21°C
    20%
    7 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    69%
    12 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    16%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    41%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    16%
    9 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    26%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    90%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ճանապարհային քարտեզի մեջ նշված հարցերի առաջին շերտը կարող է ավելի շուտ լուծվել, քան ի սկզբանե նախանշում էինք. վարչապետ

Ճանապարհային քարտեզի մեջ նշված հարցերի առաջին շերտը կարող է ավելի շուտ լուծվել, քան ի սկզբանե նախանշում էինք. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում անդրադարձել է հարցին, թե ինչու է վերջին գրառման մեջ նշել, որ առաջարկում է խորհրդարանի արտահերթ ընտրություն անցկացնել 2021 թվականին։
 
Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես ասել է. 
 
«Արտահերթ խորհրարանական ընտրությունների մասին ես խոսել եմ մի քանի անգամ, այդ թվում՝ խորհրդարանի ամբիոնից: Ես խոսել եմ հարցադրման ձևով: Հարցադրումը եղել է հետևյալը՝ իսկ ինչո՞ւ այն ուժերը, որոնք պահանջում են վարչապետի հրաժարականը, չեն պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ի վերջո, իշխանության ճակատագիրը պետք է որոշի ժողովուրդը: Ժողովրդի կամարտահայտությունն ի ցույց դնելու ձևերից մեկը խորհրդարանական ընտրություններն են: Ակնհայտ է, որ հրապարակում ժողովրդի կամարտահայտություն հնարավոր չէ ի ցույց դնել, երբ ընդդիմությունը տիրապետում է հսկայական կազմակերպչական, լրատվական, ֆինանսական ռեսուրսների: 
 
Այո՛, ես հրապարակել եմ ճանապարհային քարտեզ: Ես կոնկրետ ժամկետ չեմ առաջարկում արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Մյուս կողմից էլ կարող ենք հույս ունենալ, որ ճանապարհային քարտեզի մեջ նշված հարցերի առաջին շերտը կարող է ավելի շուտ լուծվել, քան ի սկզբանե նախանշում էինք»: 

Թեմայի այլ նորություններ