Սյունիքի մարզն այսօր էլ ամբողջությամբ նույն ձևով՝ անձեռնամխելի, գոյություն ունի. վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    23%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    40%
    15 կմ/ժ
  • Լոռի 12°C
    37%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    57%
    13 կմ/ժ
  • Արարատ 17°C
    26%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    36%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    23%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    31%
    17 կմ/ժ
  • Արցախ 12°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Սյունիքի մարզն այսօր էլ ամբողջությամբ նույն ձևով՝ անձեռնամխելի, գոյություն ունի. վարչապետ

Սյունիքի մարզն այսօր էլ ամբողջությամբ նույն ձևով՝ անձեռնամխելի, գոյություն ունի. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի սահմանների ճշգրտման խնդրին:

Պետրոս Ղազարյան - Հայաստանն ինչի՞ հիման վրա է այդ սահմանները ճշգրտում, ի՞նչ հիմքով, ո՞նց ենք որոշում այս գիծն իրենցն է, այս ճանապարհը, այս հատվածը՝ մերը: 

Նիկոլ Փաշինյան - Օրինակ՝ Հայաստանի Հանրապետությունը և Վրաստանը ո՞նց ենք ճշգրտում:
 

Պետրոս Ղազարյան - Շատ բաներ էլ կան, որ ճշգտված էլ չի:

Նիկոլ Փաշինյան - Հիմա էլ շատ բաներ էլ կան, որ ճշգրտված էլ չէ, այո՛, և դրա համար մենք ասում ենք, որ սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա տեղի չի ունենում: Որոշակի սահմանների կետերի ճշգրտում է տեղի ունենում, սահմանային կետերի ճշգրտում: Հայաստանի Հանրապետությունն անկախություն է ստացել որոշակի տարածքում, ճի՞շտ է: Ո՞րն է այդ տարածքը, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ստացել է անկախություն:

Դա Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության տարածքն է և Սյունիքի մարզը, այն Սյունիքի մարզը, որը գոյություն է ունեցել, նկատի ունեմ այդ անունով չի եղել, գոյություն է ունեցել Խորհրդային Հայաստանում, ինքն ամբողջությամբ այսօր էլ  նույն ձևով անձեռնամխելի գոյություն ունի: Չէ, հիմա ուրիշ խնդիր, շատ լավ, նաև շատ կարևոր փաստարկ է, ասում են, որ Զանգելանի և Կուբաթլուի այդ հատվածները պետք չէ հանձնել: Չհանձնելու համար պետք է ներքաշվել մարտական գործողությունների մեջ, պետք է նոր պատերազմ:

Մյուս կողմից՝ մեղադրանքը, որ մենք միջոցներ չենք ձեռնարկում պատերազմը կանխելու համար: Կարելի՞ է պատերազմել այդ հատվածների համար: Այդ հարցին մի պատասխան կա, բայց այդ հատվածները, ցավոք սրտի, այդպես ձևավորվել էր ոչ թե մեր հաջողության, այլ անհաջողության արդյունքում: Մենք այդ կետից տասնյակ և հարյուր կիլոմետրերով առաջ ենք եղել, մենք եկել հետ ենք հասել այդտեղ, չէ՞, և հարց է դրվում Սյունիքի անվտանգությունն ապահովելու մասին:

Այս գործողությամբ, այս որոշմամբ ոչ թե Սյունիքի համար սպառնալիք է ստեղծվել, այլ  ապահովվել և երաշխավորվել է Սյունիքի անվտանգությունը: Այո՛, հոգեբանորեն բոլորիս համար բարդ է, բայց պետք  է կայացնել որոշում՝ անվտանգությունն ապահովելու համար: Եվ ես ասացի, թե ինչպես: Այո՛, կարող էր և կարող է տրանսպորտային, կոմունիկացիաների որոշակի բարդություններ, անհարմարություններ ծագել, բայց դրանք լուծելի հարցեր են և լուծվում են և կլուծվեն, հետագայում այլ լուծումներ նույնպես կգտնվեն: Բայց կարևորն այսօր անվտանգությունը, անվտանգային միջավայրի կայունությունն ապահովելն է: 

Թեմայի այլ նորություններ