Սյունիքի մարզի համայնքապետերը միանում են վարչապետի հրաժարականի պահանջին. ԱրմենՊրես
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    16%
    17 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    30%
    13 կմ/ժ
  • Լոռի 13°C
    42%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    63%
    14 կմ/ժ
  • Արարատ 19°C
    22%
    18 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    69%
    11 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    16%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    38%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    16%
    17 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    24%
    17 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Սյունիքի մարզի համայնքապետերը միանում են վարչապետի հրաժարականի պահանջին. ԱրմենՊրես

Սյունիքի մարզի համայնքապետերը միանում են վարչապետի հրաժարականի պահանջին. ԱրմենՊրես

Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները հանդես են եկել կոչով՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ հայտարարությունը տեղադրվել է համայնքապետարանների «Ֆեյսբուք»-ի էջերում:

Համայնքների ղեկավարների և  ավագանիների անդամների տարածած հայտարարության մեջ նշվում է, որ այս պահին գերխնդիրը Սյունիքի պաշտպանությունն է, բնակչության անվտանգության ապահովումը: «Ստեղծված իրավիճակում ամեն օր էլ ավելի ենք համոզվում, որ այս իշխանության հետ հնարավոր չէ չեզոքացնել մեզ սպառնացող աղետը, ուստի պահանջում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։ Սա քաղաքական շահարկումների խնդիր չէ, այլ հայրենիքի փրկության, Սյունիքի բնակչության անվտանգության ապահովման հարցն է»,-ասված է հայտարարությունում:

Պահանջին միացել են Կապան համայնքի ղեկավար՝ Գևորգ Փարսյանը և ավագանու անդամներ, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը և ավագանու անդամներ, Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը և ավագանու անդամներ, Մեղրի համայնքի  ղեկավար Մխիթար Զաքարյանը և ավագանու անդամները, Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը և ավագանու անդամները, Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը, Տաթև համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը ու ավագանու անդամներ:

Թեմայի այլ նորություններ