Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Տարածքային զարգացման հիմնադրամի նորանշանակ տնօրենին
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    62%
    6 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    76%
    9 կմ/ժ
  • Լոռի 7°C
    95%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Արարատ 14°C
    67%
    4 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    93%
    2 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    62%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    95%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    62%
    6 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    65%
    13 կմ/ժ
  • Արցախ 11°C
    89%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Տարածքային զարգացման հիմնադրամի նորանշանակ տնօրենին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, Տարածքային զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է հիմնադրամ՝ աշխատակազմի անդամներին ներկայացնելու նորանշանակ տնօրեն Արթուր Սողոմոնյանին: Նախարարը շնորհակալություն է հայտնել նախկին տնօրեն Աշոտ Կիրակոսյանին և հույս հայտնել, որ իր առաջիկա գործունեությամբ նա կշարունակի նպաստել Տարածքային զարգացման հիմնադրամի գործունեությանը:

Ներկայացնելով և շնորհավորելով նոր տնօրենին պաշտոնավարման մեկնարկի կապակցությամբ՝ Սուրեն Պապիկյանը հայտնել է իր վստահությունը հիմնադրամի հետագա գործունեությունն ապահով ձեռքեր փոխանցելու առնչությամբ. «Պարոն Սողոմոնյանը երկար ժամանակ գլխավորել է ՏԿԵՆ տարածքային կառավարման վարչությունը և քաջատեղյակ է թե՛ մեր մարզերից, և թե՛ դրանց զարգացման տեսլականից: Նախարարությունում իր գործունեության ընթացքում իրեն դրսևորել է որպես պատասխանատու և աշխատանքին նվիրված ղեկավար՝ արժանանալով բարձր գնահատականի»:

Նախարարն Արթուր Սողոմոնյանին մաղթել է արգասաբեր, պատասխանատու և հետևողական աշխատանք՝ շեշտելով, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և հիմնադրամի համատեղ ջանքերը կհանգեցնեն համայնքների զարգացմանը, հիմնադրամի անունն ու հեղինակությունը բարձր պահելուն. «Հիմնադրամը մեծապես նպաստում է համայնքներում տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանը և ամբողջովին համապատասխանում է տարածքային կառավարման և համաչափ զարգացման մեր տեսլականի էությանը: Հիմնադրամի գործունեության հաջողությունը մեծապես կախված է աշխատակազմի արդյունավետ և պատասխանատու աշխատանքով»,- նշել է նախարար Պապիկյանը:

ՏԶՀ տնօրեն Արթուր Սողոմոնյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար և պատրաստակամություն հայտնել անել հնարավոր ամենը, որպեսզի արդարացնի այդ վստահությունը. «Համոզված եմ որ մենք ամբողջ ծավալով կապահովենք թե ընթացիկ ծրագրերի բնականոն ընթացքը, թե նորերի իրականացումը»:

Թեմայի այլ նորություններ