Սպիտակում դժգոհ են վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքապետի կոչից
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    15%
    15 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    37%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    40%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    57%
    15 կմ/ժ
  • Արարատ 19°C
    23%
    15 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    73%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    15%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    15%
    15 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    26%
    18 կմ/ժ
  • Արցախ 11°C
    85%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Սպիտակում դժգոհ են վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքապետի կոչից

Սպիտակում դժգոհ են վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքապետի կոչից

Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանն ու ավագանու 13 անդամներից 5-ը երեկ հանդես եկան կոչով՝ միանալով Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին: Սրան զուգահեռ տարածված հաղորդագրության մեջ նաեւ կոչ էր արվում բնակիչներին միանալ հրաժարականի պահանջին ու նոր կառավարություն ստեղծելու գործին:

Քաղաքապետի ու ավագանու նշված անդամների կոչը բուռն քննարկումների առթի հանդիսացավ սոցիալական ցանցերում: Մեկնաբանությունների գերակշռող մասը քննադատեց հնչեցված կոչը, քաղաքապետին հորդորելով օր առաջ հրաժարական տալ: Շատերը ՀՀԿ-ական քաղաքապետին նաեւ հիշեցրեցին, թե ինչպես էր նախորդ տարի դեկտեմբերի 7-ին վարչապետին խնդրում մասնակցել իրենց տանը պատրաստած հյուրասիրությանը, նշելով, թե չգալու դեպքում կինը՝ տիկին Հասմիկը, իրեն տուն չի թողնի:

Սպիտակի բնակիչ Արթուր Միրզոյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց՝ քաղաքապետի կոչին, կապված վարչապետի հրաժարականի հետ, բացասակաբար է վերաբերվում. «Նախ ինքը չի ընտրել Նիկոլ Փաշինյանին, եւ հետո՝ ինքը պետք է քաղաքացիների կարծիքն էլ լսեր, նոր հայըտարարություն կամ կոչ աներ, դրա համար էլ ես որոշել եմ հանրահավաք կազմակերպել ու իր հրաժարականը պահանջել: Ինքը նախկին կառավարության «մնացորդներից է: Ինքը իր անունից իրավունք ուներ կոչ անելու, բայց տպավորություն է ստեղծվել, թե ամբողջ Սպիտակն  է դեմ գործող իշխանությանը, իբր բոլորս հակաիշխանական ենք, մենք հիմա նման երանգի տակ ենք հայտնվել»:

ՀԺ-ի հետ զրույցում մի քանի բնակիչներ էլ, ովքեր չցանկացան ներկայանալ, նշեցին՝ Գագիկ Սահակյանը վարչապետի հրաժարականի պահանջը ներկայացրել է ոչ իր կամքով՝ այլ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի ճնշումների տակ: Նրանց փոխանցմամբ՝ Համբարձումյանը քաղաքապետին հորդորել է կամ միանալ, կամ էլ բազմաթիվ անօրինական գործեր ջրի երես կհանի, ինչին էլ հետեւել է քաղաքապետի կոչը: Եղան նաեւ Սպիտակի բնակիչներ, ովքեր համակարծիք էին քաղաքապետի հետ՝ վարչապետը պետք է հրաժարական տա, իսկ թե ինչու չեն հրապարակային խոսում՝ ասացին՝ մեր՝ լրագրողներիս  գործը չէ, կխոսեն այն ժամանակ, երբ կցանկանան:

Ի դեպ, բազմաթիվ սպիտակցիներ սոցցանցերի իրենց էջերում հանդես են գալիս ֆլեշմոբով՝ նշելով, որ չեն կիսում քաղաքապետի ու ավագանու կարծիքը, եւ որ ստորագրահավաք են իրականացնում՝ քաղաքապետի հրաժարականի պահանջով:
 

ՀԺ-ի հետ զրույցում Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանն անդրադառնալով իր կոչին ու համաքաղաքացիների կողմից արժանացած քննադատություններին, ասաց՝ ինքը իր անունից է կոչ արել, ոչ թե բնակիչների, չնայած որ, ըստ Սահակյանի՝ դրա իրավունքն ունեցել է իրեն տրված քվեներով. «Ես պահանջել եմ իմ անունից, ավագանին՝ իր, մենք մեր անձնական կարծիքն ենք արտահայտել, չնայած ես ու ավագանու անդամները, ովքեր միացել են կոչին, լիարժեք իրավունք ունեին նաեւ մեր ընտրողների անունից ներկայանալ: Ես ներկայացնում եմ քաղաքն ու բնակչությանը ամեն  տեղ, թե ՀՀ-ում թե ՀՀ-ից դուրս: Ես ունեմ իրավասություն խոսել բնակչության անունից, եւ անգամ եթե այս կոչը բնակչության անունից անեի, որեւէ մեկը իրավունք չունի ոչ բարոյական, ոչ էլ իրավական առումով ասել, որ դու մեր փոխարեն իրավունք չունես։ Դո՛ւք՝ ընտրողներդ եք ինձ լիազորել»,-ասաց քաղաքապետը:

Անդրադառնալով սոցիալական հարթակներում հրապարակված մեկնաբանություններին, ասաց, կարդացել ու ուսումնասիրել է, մեկնաբանությունների մեծ մասը ՀՀ սահմաններից դուրս ապրող մարդիկ են գրել, մի մասն էլ՝ ֆեյքեր. «Կա նաեւ մի հատված, որոնք իսկապես համակարծիք չեն ինձ հետ: Ես զարմանում եմ, որ տեքստը չեն կարդում, բայց ինձ մեղադրում են իրենց անունից խոսելու մեջ… ես իմ անունից եմ խոսել, սա արվել է իմ անունից ու կոչ է եղել համաքաղաքացիներին միանալ ակցիային, նաեւ թվարկել եմ պատճառները: Եթե կա կոնստրուկտիվ մտածողություն էն մարդկանց մոտ, ովքեր բացասական քոմենթներ են գրել, կարող են չհամաձայնել որոշ մտքերի հետ, բայց փորձել բռնանան իմ կարծիքին՝ ոչ ոք իրավունք չունի թե բարոյական ու թե իրավական տեսանկյունից: Թող կետ առ կետ ասեն, թե ինչն եմ սխալ գրել՝ զոհեր չունե՞նք, վիրավորներ չունե՞նք, թե տարածքային կորուստներ չունենք, եթե ինձ կկարողանան հակառակը համոզել, ուրեմն ես ներողություն կխնդրեմ ու չեմ պահանջի վարչապետի հրաժարականը, բայց այսօր ոչինչ չի արվում թե գերիների վերադարձի, թե մյուս խնդիրների մասով, սա նաեւ արհամարանք է պետության ղեկավարի կողմից զոհ ու վիրավոր տված ընտանիքներին»:

Դիտարկմանը՝ որ բնակչությունը ստորագրահավաք է նախաձեձռնել քաղաքապետի հրաժարականի պահանջով, ասաց. «Եթե ստորագրահավաքը վերաբերվում է իմ հրաժարականին, ես պատրաստ եմ հենց այս պահին աշխատանքից ազատվել, բայց միեւնույն ժամանակ ես չեմ ուզում հիասթափեցնել ինձ վստահող ու ընտրող մարդկանց: Եթե լինի հանրային պահանջ՝ ես կհրաժարվեմ այս աշխատանքից»:

Ինչ վերաբերվում է ԱԺ նախկին պատգամավոր, Սպիտակում մինչ օրս լուրջ հեղինակություն համարվող ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի՝ իրեն կոչով հանդես գալուն ստիպելուն, Սահակյանն ասաց. «Արկադի Համբարձումյանին ես որպես անձ շատ հարգում եմ, նա իմ ընկերն է, բայց ինքը այլեւս պատգամավոր չէ…արդյոք այս նոր պատգամավորներից էլ մեկը չկար, որ կարողանար ինձ ասել այս բանն արա կամ այն բանը, չկա՞ նման մարդ, որ այսօր նախկին պատգամավորը պետք է ասի սա արա կամ նա արա: Ինչ լծակ ունի Արկադի Համբարձումյանը, որ ինձ բան ասի։ Ինքը կարող է ինձ ընկերաբար ինչ-որ բաներ ասել, կամ ես իրեն ասեմ, այսօր ավելի շատ ես եմ իրեն դիմում, քան ինքը ինձ: Ու առհասարակ՝ եթե ինչ-որ մի բան ես չցանկանամ, միանշանակ չեմ անի, ով ուզում է ասի, մարդիկ թող գիտակցեն, որ ՏԻՄ-ը անկախ մարմին է, եւ ոչ ոք չի կարող բռնանալ ՏԻՄ-ի աշխատանքի վրա: Ես նորից եմ կրկնում, ես կարող էի նաեւ ժողովրդի անունից հանդես գալ, բայց իմ կոռեկտությունը դա թույլ չտվեց եւ ես պարզապես ասացի՝ կոչ եմ անում, հիմա կմիանան՝ կառաջարկեն իրենց անունից էլ հանդես գալ՝ կգամ: Իսկ որտեղ մնաց Արկադիի գործոնը: Եթե անգամ պատկերացնենք, թե Արկադին ինձ կարգադրել է, ինչպես որ մարդիկ մտածում են, այդ դեպքում ես ինչի ժողովրդի անունից հանդես չեկա»,- ասաց քաղաքապետ Գագիկ Սահակյանը, պնդելով՝ Համբարձումյանը որեւէ կապ չունի իր պահանջի հետ:

Թեմայի այլ նորություններ