Սպառնալիքով երկխոսություն չի կարող ձևավորվել. Իգիթյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    49%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    35%
    14 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    63%
    11 կմ/ժ
  • Արարատ 12°C
    29%
    15 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    88%
    12 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    38%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    41%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    81%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Սպառնալիքով երկխոսություն չի կարող ձևավորվել. Իգիթյան

Սպառնալիքով երկխոսություն չի կարող ձևավորվել. Իգիթյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանն անդրադարձել է ընդդիմության հետ երկխոսության հավանականությանը, ընդգծել, որ սպառնալիքով, ուժի կիրառումով, կոչերով երկխոսություն չի կարող ձևավորվել:

«Ես կարող եմ իմ կարծիքը հայտնել արտահերթ ընտրությունների մասին, բայց տեսնում եմ՝ մյուս կողմը, որ հանրահավաքներ է անում, մեսիջներ է ուղարկում, օրակարգում չունի այդ հարցը: Ինչպե՞ս կարող եմ ասել՝ գնանք արտահերթ ընտրությունների, եթե մյուս կողմը չի համարում այն որպես իրենց օրակարգում դրված հարցերի լուծում»,- ընդգծել է Իգիթյանը:

Նրա խոսքով՝ ընդդիմադիր ուժերը, որ պահանջում են վարչապետի հրաժարականը, կարող են շարունակել նույն պահանջը:
 

«Բայց չմտածեն, թե այս օրակարգը կարող է դառնալ հայության միասնական օրակարգ»,- նշել է պատգամավորը՝ հավելելով, որ Սփյուռքում, օրինակ՝ ոչ բոլորն են ցանկանում ՀՀ վարչապետի հրաժարականը:

Թեմայի այլ նորություններ