Շվեդիան և Հայաստանը շարունակական համագործակցության ավանդույթ են ձևավորում
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    18%
    19 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    35%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    42%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    63%
    14 կմ/ժ
  • Արարատ 19°C
    22%
    18 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    69%
    11 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    18%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    18%
    19 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    24%
    17 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Շվեդիան և Հայաստանը շարունակական համագործակցության ավանդույթ են ձևավորում

Շվեդիան և Հայաստանը շարունակական համագործակցության ավանդույթ են ձևավորում

1988թ․ Սպիտակի ավերիչ երկրաշարժից 32 տարի անց Շվեդիայի արտակարգ իրավիճակների գործակալությունը՝ MSB-ն, վերադարձել է Հայաստան՝ աջակցելու Արտակարգ իրավիճակների նախարարությունում բնակչության պաշտպանության համակարգի զարգացմանը։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։

«Ես հպարտ եմ, որ այս առաքելության մաս եմ կազմում։ Հայաստանում մեր գործընկերը՝ ԱԻՆ-ը, այս ծրագիրն իրականացնելու ցանկություն է հայտնել, որը նախարարության հնարավորությունները զարգացնելու կարևոր գործոն է։ Ես անհամբերությամբ եմ սպասում բնակչության պաշտպանության կարևոր բնագավառում մեկս մյուսից սովորելու և զարգանալու այս գործընթացին»,- ասել է Թվինինգ ծրագրի մշտական խորհրդատու Ջոն Անդերսենը, որը Հայաստան է գործուղվել Շվեդիայի արտակարգ իրավիճակների գործակալությունից՝ ծրագրի իրականացումը ղեկավարելու համար։

ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ գնդապետ Հովհաննես Եմիշյանի գնահատմամբ՝ խոհրդանշական է բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի կառավարման ոլորտում այս նոր Թվինինգ ծրագրի մեկնարկի մասին հայտարարել Սպիտակի երկրաշարժի հիշատակման օրը. «Մենք բարձր ենք գնահատում Հայաստանում դիմակայունության ամրապնդման և պատրաստվածության բարձրացման ուղղությամբ այս համագործակցության հնարավորությունը մեր շվեդ և լիտվացի գործընկերների հետ»,- նշել է գնդապետը։

Ծրագրի տևողությունը երկու տարի է։ Այն բաղկացած է երեք հիմնական բաղադրիչներից.

  • Բնակչության պաշտպանության իրավական և օրենսդրական շրջանակի բարելավում
    • Բնակչության պաշտպանության համապարփակ համակարգի արդյունավետության բարելավում
    • Կարողությունների զարգացում՝ մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետությունը և զարգացումը ապահովելու համար։

Թեմայի այլ նորություններ