«Շատ ուրախ եմ «Լուսավոր Հայաստանի» թեկնածուի համար». Փաշինյանը խոսեց համանախագահներ այցի, գերիների փոխանակման մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    23%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    40%
    15 կմ/ժ
  • Լոռի 11°C
    36%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    27%
    11 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    38%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

«Շատ ուրախ եմ «Լուսավոր Հայաստանի» թեկնածուի համար». Փաշինյանը խոսեց համանախագահներ այցի, գերիների փոխանակման մասին

Առաջիկայում սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով պատգամավոր Կորյուն Սիմոնյանի հարցին՝ այս մասին տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ այս պահին բանակցությունների սեղանին որեւէ փաստաթուղթ չկա, բայց բանակցություններ պետք է տեղի ունենան՝ որոշակի անորոշություններ հստակեցնելու համար:

Հարցի մյուս հատվածը վերաբերում էր գերիների վերադարձի խնդրին: Փաշինյանն ասաց, որ գերիների եւ մարմինների փոխանակման հարցով ամենօրյա աշխատանք է տարվում եւ թեեւ այդ աշխատանքները դեռ ցավոք իրենց հանգուցալուծմանը չեն հասել, բայց ամեն ինչ կանեն, որ օր առաջ դա տեղի ունենա:

Պատգամավորն այնուհետեւ կարծիք հայտնեց, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն կարող է բանակցություններում հասնել հայանպաստ լուծումների, եւ հետաքրքրվեց, թե հնարավոր չէ՞ Փաշինյանը հրաժարական տա:

«Շատ ուրախ եմ «Լուսավոր Հայաստանի» թեկնածուի համար»,- պատասխանեց Փաշինյանը՝ հավելելով, որ ՀՀ կառավարությունը ի վիճակի է եւ հետեւողական է ՀՀ շահերը այս իրավիճակում պաշտպանելու գործում:

Թեմայի այլ նորություններ