ՍԴ որոշմամբ ևս մեկ անգամ արձանագրվեց, որ արտահերթ ընտրությունները ՀՀ-ում անցել են ժողովրդավարության չափանիշներին համապատասխան. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    63%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    87%
    7 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    2 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    97%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    69%
    26 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    97%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    63%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    63%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    82%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    98%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27253
  • Դոլար = 388.501

ՍԴ որոշմամբ ևս մեկ անգամ արձանագրվեց, որ արտահերթ ընտրությունները ՀՀ-ում անցել են ժողովրդավարության չափանիշներին համապատասխան. Փաշինյան

ՍԴ որոշմամբ ևս մեկ անգամ արձանագրվեց, որ արտահերթ ընտրությունները ՀՀ-ում անցել են ժողովրդավարության չափանիշներին համապատասխան. Փաշինյան

Հուլիսի 17-ին հրապարակված որոշմամբ՝ ՀՀ Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին թիվ 184 Ա որոշումը: Եվս մեկ անգամ արձանագրվեց, որ արտահերթ ընտրությունները Հայաստանում անցել են ժողովրդավարության չափանիշներին համապատասխան, և ընտրությունների վերջնական արդյունքներն արտահայտում են ՀՀ ժողովրդի կամքը. Կառավարության նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Համաձայն միջազգային դիտորդական առաքելությունների գնահատականների՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները եղել են մրցակցային, հիմնական իրավունքներն ու ազատությունները հարգվել են, ընտրությունները եղել են ազատ, քարոզարշավի իրականացման հնարավորությունները եղել են հավասար, ապահովվել է լուսաբանման հավասար սկզբունքը, ընտրությունները համապատասխանել են ժողովրդավարության սկզբունքներին:

Այսպիսով, 8-րդ գումարման Ազգային ժողովը կազմված կլինի 107 պատգամավորից: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատ, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 մանդատ»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիրը» հանուն երկրի անվտանգության, բարեկեցության ու զարգացման խորհրդարանում և խորհրդարանից դուրս տրամադրված է կառուցողական, փոխադարձ հարգանքի վրա հիմնված աշխատանքի: «Պատրաստ ենք համագործակցային, ատելության խոսքից, բռնության խոսույթից, վիրավորանքից, արժանապատվությունը նվաստացնող բառապաշարից զերծ աշխատանքի ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի հետ,- նշեց նա՝ շեշտելով,- ՀՀ Կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունն ընդունում են ՍԴ ուղերձը և ինչպես քաղաքական, այնպես էլ օրենսդրական ու իրավական անհրաժեշտ միջոցները կձեռնարկեն Հայաստանն ու ժողովրդին ատելության խոսքից, վիրավորանքից, արժանապատվությունը նվաստացնող խոսույթից զերծ պահելու համար»:

Վարչապետի պաշտոնակատարը նաև նշեց, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձել են ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման միջոց:

Թեմայի այլ նորություններ