Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չեղարկելու մասին նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    76%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    66%
    9 կմ/ժ
  • Լոռի 7°C
    95%
    5 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    93%
    1 կմ/ժ
  • Արարատ 14°C
    67%
    4 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    95%
    1 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    62%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    96%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    76%
    6 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    65%
    13 կմ/ժ
  • Արցախ 11°C
    93%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չեղարկելու մասին նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չեղարկելու մասին նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Պատգամավորներն այսօր ընդունեցին «Հանրաքվեի մասին» Սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ։ Վարման կարգի վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ նախագիծը հակասահմանադրական եւ խնդրահարույց է։ Նա հայտարարեց, որ չեն մասնակցելու քվեարկությանը, որպեսզի իրենց ձայներով չապահովեն դրա անցնելը։ Նա կոչ արեց նաեւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը չմասնակցել քվեարկությանը։ Դրանից հետո ԲՀԿ-ի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խմբակցության անունից խնդրեց 20 րոպե ընդմիջում, եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց այն։ Ընդմիջումից հետո պատգամավորները 83 կողմ, 16 դեմ եւ 0 ձեռնպահ քվեարկությամբ ընդունեցին նախագիծը։

Քվեարկությունից հետո Զոհրաբյանը մեկ այլ օրենքի նախագծի քվեարկության ժամանակ վարման կարգի վերաբերյալ անդրադարձավ «Հանրաքվեի մասին» օրենքի նախագծին։

Նա հայտարարեց, որ խորհրդարանը քիչ առաջ կողմ քվեարկեց հակասահմանադրական օրենքի։ Նա ասաց, որ Սահմանադրության մեջ կա միայն մեկ դրույթ՝ հետաձգել հանրաքվեն, սակայն չկա դրույթ այն չեղարկելու։ «Նույն տրամաբանությամբ ԱԺ-ն հիմա կարող է քվեարկել եւ չեղարկել, օրինակ, հունիս ամիսը կամ Նոր տարին»,- ասաց Զոհրաբյանը՝ հավելելով, որ հենց այդ պատճառով էլ ԲՀԿ-ն հայտնէլ է հստակ դիրքորոշում եւ դեմ է քվերակել։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախագծի հեղինակ Վահագն Հովակիմյանն իր խոսքում շեշտեց, որ այս նախագծով որեւէ նոր լիազորություն ԱԺ-ին չի տրվում։ Նա հիշեցրեց, որ ԱԺ-ն ունի լիազորություն որոշում կայացնելու եւ հենց այդ որոշումները փոփոխելու, ուժը կորցրած ճանաչելու։ «Մենք ամեն օր ընդունում ենք օրենքներ, օրենքներ ենք ընդունում փոփոխություն կատարելու մասին։ Եթե ձեր տրամաբանությամբ շարժվենք, մեր առաջին ընդունված «մայր օրենքները» պետք է դառնան Աստվածաշունչ, այսինքն՝ չպետք է փոփոխվեն»,- ասաց Հովակիմյանը՝ եւս մեկ անգամ շեշտելով, որ ԱԺ-ն ունի լիազորություն օրենքները փոփոխելու։

armtimes.com

Թեմայի այլ նորություններ