Սա միակ քայլը չէ, որ պետք է կատարվի այդ ուղղությամբ՝ դատաիրավական համակարգի բարեփոխումների համատեքստում. Մակունցը` Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    55%
    9 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    66%
    7 կմ/ժ
  • Լոռի 8°C
    92%
    6 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Արարատ 15°C
    61%
    5 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    93%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    55%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    95%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    55%
    9 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    67%
    12 կմ/ժ
  • Արցախ 11°C
    89%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

Սա միակ քայլը չէ, որ պետք է կատարվի այդ ուղղությամբ՝ դատաիրավական համակարգի բարեփոխումների համատեքստում. Մակունցը` Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին

ԱԺ ում լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ օրենսդիր մարմինը պետք է անի առավելագույնը, որպեսզի բարձրացնի Սահմանադրական դատարանի հեղինակությունը:

Ինչ վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագծին, նա նշեց. «Ես ասել էի, որ եթե մյուս խմբակցությունները նպատակահարմար գտնեն արտահայտելու իրենց դիրքորոշումները նախապես, ապա դա լավ կլինի մեզ համար՝ իմանալու, արդյոք աջակցո՞ւմ են մեր նախագծին, թե՞ ոչ: «Լուսավոր Հայաստանն» արդեն հայտարարել է այդ մասին, ԲՀԿ-ում այս պահին դեռևս չկա վերջնական դիրքորոշում»:

Մակունցի խոսքով` հանրության աչքին ՍԴ-ի հանդեպ վստահության բարձրացման նպատակով էլ հենց սկսել են Թովմասյանի լիազորությունների դադարեցման գործընթացը. «Մենք գտնում ենք, որ դա որևէ կերպ խոչընդոտ չի հանդիսանում դատարանի վարկանիշը վերականգնելու առումով: Սա միակ քայլը չէ, որ պետք է կատարվի այդ ուղղությամբ՝ դատաիրավական համակարգի բարեփոխումների համատեքստում»:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարն ասաց, որ նախատեսած քայլերի հաջորդականության մասին չի կարող բարձրաձայնել, սակայն իրենք շարունակում են աշխատանքներն այդ ուղղությամբ:

«Իմ քայլը» խմբակցության ներսում կա՞ միասնական դիրքորոշում, որ միանշանակ կողմ են քվեարկելու նախագծին, Մակունցը պատասխանեց. «Հենց մենք ենք ներկայացրել նախագիծը և մեր պատգամավորների կողմից այլ դիրքորոշում ո՛չ նիստերի, ո՛չ մասնավոր զրույցներում խմբակցության պատգամավորների կողմից չի հնչեցվել»:

 

Թեմայի այլ նորություններ