Ռուսաստանը Հարավային Կովկասում Թուրքիայի ազդեցությունը սահմանափակելու համար կարող է միավորվել Հայաստանի հետ․ The National Interest
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    51%
    6 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    66%
    19 կմ/ժ
  • Լոռի 9°C
    100%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    100%
    4 կմ/ժ
  • Արարատ 16°C
    64%
    14 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    90%
    5 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    51%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    98%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    51%
    6 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    65%
    11 կմ/ժ
  • Արցախ 11°C
    91%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 391.6002
  • Ռուբլի = 4.30965
  • Դոլար = 388.242

Ռուսաստանը Հարավային Կովկասում Թուրքիայի ազդեցությունը սահմանափակելու համար կարող է միավորվել Հայաստանի հետ․ The National Interest

Ռուսաստանը Հարավային Կովկասում Թուրքիայի ազդեցությունը սահմանափակելու համար կարող է միավորվել Հայաստանի հետ․ The National Interest

Ռուսաստանը Հարավային Կովկասում Թուրքիայի ազդեցությունը սահմանափակելու համար կարող է միավորվել Հայաստանի հետ, գրում է The National Interest-ը:

Հոդվածագիր Մարկ Էպիսկոպոսը նշում է, որ Ռուսաստանը պատմականորեն ձգտել է նախկին խորհրդային հանրապետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդական դեր խաղալ, սակայն Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին կարող է հանգեցնել նրան, որ Ռուսաստանն ավելի կոշտ դիրքորոշում կորդեգրի հօգուտ Հայաստանի։

Հոդվածի հեղինակը նշում է, որ տարիներ շարունակ Ադրբեջանի խորհրդային սպայական կորպուսը աստիճանաբար փոխարինվել է Թուրքիայում ռազմական կրթություն ստացած կադրերով՝ ընդգծելով, որ Բաքուն վերջերս Թուրքիայի խնդրանքով պաշտոնանկ է արել պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին՝ Կրեմլի հետ նրա ենթադրյալ կապերի պատճառով։

«Բաքվի վրա թուրքական ազդեցությունը դուրս է գալիս ռազմական ոլորտից։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունն անդադար աշխատում է ադրբեջանական հասարակությունում «մեկ ազգ՝ երկու պետություն» պանթուրքական տեսլականը սերմանելու ուղղությամբ՝ պնդելով, որ Թուրքիան և Ադրբեջանը ընդհանուր ճակատագրով են կապված»,- գրում է Էպիսկոպոսը։

Հոդվածի հեղինակը նշում է, որ չնայած այն հանգամանքին, որ պաշտոնական Մոսկվան Հայաստանի ռազմական դաշնակիցն է, վերջինս տարիներ շարունակ փորձել է չեզոք միջնորդի դեր խաղալ Երևանի և Բաքվի միջև հակամարտություններում, սակայն Հարավային Կովկասում ռուսական ազդեցությունը պահպանելու և Թուրքիային դուրս մղելու համար Ռուսասատանը կարող է միավորվել Հայաստանի հետ։

Թեմայի այլ նորություններ