Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 3-8-ը կբացակայի հանրապետությունից
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    14%
    20 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    37%
    9 կմ/ժ
  • Լոռի 12°C
    37%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    57%
    13 կմ/ժ
  • Արարատ 18°C
    26%
    10 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    76%
    13 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    14%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    36%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    14%
    20 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    31%
    17 կմ/ժ
  • Արցախ 12°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 3-8-ը կբացակայի հանրապետությունից

Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 3-8-ը կբացակայի հանրապետությունից

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով շարունակվող քննության ընթացքում դատախազ Գևորգ Բաղդասարյանը խնդրել է դատարանին թույլ տալ հայտարարություն անել: Ըստ մեղադրող դատախազի հայտարարության՝ Ոստիկանության, ԱԱԾ-ի տարբեր վարչություններից ստացած տեղեկությունների համաձայն, դատարանը թույլատրել է Ռոբերտ Քոչարյանին 2021 թ. փետրվարի 3-8-ը ներառյալ ժամանակահատվածում մեկնել Հայաստանից, այդ պատճառով խնդրել են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ սահմանափակումներն այդ ընթացքում վերացնել, այնուհետև կրկին կիրառել։

Դատախազն ասել է՝ նախորդ նիստերից մեկում այդ հարցը բարձրացրել է, սակայն պարզաբանում չի ստացել:

Աննա Դանիբեկյանը պարզաբանել է, որ դատավարության յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ծանոթանալ գործի նյութերին և ստանալ տարբեր տեղեկություններ։ Հարցը բարձրացվել է նախորդ նիստերից մեկում, սակայն տեղեկություններ ստանալու և դրանց ծանոթանալու համար դատարանին դիմում չի տրվել:

Դատախազը խնդրել է փաստաթղթերը, որոնց հիման վրա կայացվել է որոշումը: Դատավոր Դանիբեկյանը խոստացել է ներկայացնել պահանջվող փաստաթղթերը:

 
 

Թեմայի այլ նորություններ