ՌԴ գերագույն դատարանի նախագահն ընդունել է ՀՀ ԲԴԽ պատվիրակությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    41%
    11 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    62%
    24 կմ/ժ
  • Լոռի 8°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    91%
    4 կմ/ժ
  • Արարատ 16°C
    68%
    3 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    98%
    1 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    41%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    97%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    41%
    9 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    70%
    15 կմ/ժ
  • Արցախ 11°C
    95%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

ՌԴ գերագույն դատարանի նախագահն ընդունել է ՀՀ ԲԴԽ պատվիրակությանը

ՌԴ գերագույն դատարանի նախագահն ընդունել է ՀՀ ԲԴԽ պատվիրակությանը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում : Ինչպես հայտնեցին Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, Բարձրագույն դատական խորհրդի պատվիրակությանը մարտի 29-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդևը:

Երկու երկրների դատական իշխանությունների ղեկավարները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ռուսաստանի դատական համակարգերի արդյունավետ փոխգործակցության և զարգացման հնարավորությունների վերաբերյալ: Կողմերի ներկայացուցիչները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր ևս:

Հանդիպմանը մասնակցել է նաև ՌԴ-ում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը:

Հանդիպումն անցել է ջերմ և կառուցողական մթնոլորտում:

Թեմայի այլ նորություններ