ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե որոնք են համաձայնագրի կարևոր պայմանավորվածությունները
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    14%
    20 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    37%
    9 կմ/ժ
  • Լոռի 12°C
    37%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    57%
    13 կմ/ժ
  • Արարատ 18°C
    26%
    10 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    76%
    13 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    14%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    36%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    14%
    20 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    31%
    17 կմ/ժ
  • Արցախ 12°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե որոնք են համաձայնագրի կարևոր պայմանավորվածությունները

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե որոնք են համաձայնագրի կարևոր պայմանավորվածությունները

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով նոյեմբերի 9-ին ձեռք բերված համաձայնագրի կարևոր պայմանավորվածությունը տնտեսական, տրանսպորտային, ենթակառուցվածքային հաղորդակցության ապաշրջափակումը, շրջափակման դադարեցումն է, որը երկար տարիներ կիրառվել է Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ու հարակից շրջանների հանդեպ:

«Դա մեծ հեռանկարների հնարավորություն է ստեղծում ինչպես այդ կարևոր ու բազմաչարչար տարածաշրջանի բոլոր բնակիչների ամենօրյա տնտեսական ու սոցիալական կյանքը կարգավորելու, այնպես էլ մի շարք ռազմավարական նախագծերի տեսանկյունից, ներառյալ՝ հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք միջազգային միջանցքները, որոնց կարող են մասնակցել և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, և՛ Թուրքիան, և՛ Իրանը, և՛ ՌԴ-ն: Այժմ, երբ արդեն վերացվել են քաղաքական խոչընդոտները, որպեսզի ընտրենք առավել հարմարավետ, առավել տնտեսող, առավել արդյունավետ երթուղիները, կարծում եմ, այս հեռանկարներն ակտիվորեն կիրականացվեն»,- ասել է ՌԴ արտգործնախարարը:

Խոսելով բնակչության մարդասիրական կարիքների մասին՝ Լավրովն ընդգծել է միջազգային կազմակերպությունների հետ ամենօրյա աշխատանքի մասին, առաջին հերթին ՄԱԿ-ի համակարգում, որոնց մասնակցության կարիքն այնքան շատ ունեն Լեռնային Ղարաբաղի ու հարակից շրջանների բնակիչները:

ՌԴ արտգործնախարարը հատուկ շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ-ին, որը երբեք իր աշխատանքը չի դադարեցրել Հայաստանում, Ադրբեջանում, Երևանում, Բաքվում ու Ստեփանակերտում: Լավրովի հավաստմամբ՝ նրա ներկայությունը գրեթե միշտ է եղել:

«ՌԴ նախագահը հավանության է արժանացրել առաջարկը, որպեսզի հերթական հանգանակությունն արվի ԿԽՄԿ-ին: 2 մլն եվրոն ուղղվել է Լեռնային Ղարաբաղում այս կառույցի աշխատանքների իրականացմանն աջակցելուն»,- եզրափակել է Սերգեյ Լավրովը:

Թեմայի այլ նորություններ