Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը ընդունել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը » խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանին
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    24%
    11 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    36%
    9 կմ/ժ
  • Լոռի 9°C
    94%
    9 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    5 կմ/ժ
  • Արարատ 21°C
    57%
    13 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    91%
    12 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    24%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    89%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    24%
    11 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    45%
    12 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը ընդունել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը » խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը  ընդունել է ՀՀ ԱԺ  «Իմ քայլը » խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանին

Մարտի 16-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը ընդունել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը » խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանին:

Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ողջունել է Նազելի Բաղդասարյանի հերթական այցը Արցախ, ընդգծել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջև համագործակցության ակտիվացումը: Խորհրդարանի նախագահը ընդգծել է, որ անհայտ կորած անձանց մասին ԱՀ և ՀՀ օրենքները պետք է նույնական լինեն:

Այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով: Ողջունելով ԱԺ պետական- իրավական մշտական հանձնաժողովի անդամներին և պատգամավորներին ՝ Նազելի Բաղդասարյանը անդրադարձել է «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրինագծի նպատակահարմարությանը և ընդունման անհրաժեշտությանը: Պատգամավորը նշել է, որ օրենքի ընդունմամբ կկարողանան լուծել տարբեր գերատեսչություններում առաջացած խնդիրները: «Խաղաղության կնքումից ի վեր առաջացել են հարցեր , որոնց բախվում ենք ամեն օր: Դրանք վերաբերում են անհայտ կորած անձանց կարգավիճակին, նրանց հարազատների սոցիալական երաշխիքներին: Կարծում եմ` ստեղծված իրավիճակում նման իրավական ակտի անհրաժեշտություն իրապես ունենք: Լիահույս եմ, որ համատեղ քննարկումների արդյունքում կհստակեցվի անհայտ կորած անձանց կարգավիճակային հարցը»,- իր խոսքում նշել է Նազելի Բաղդասարյանը:

Պատգամավորը նշել է, որ նախագիծը մշակվել էր դեռևս 2006 թվականին, սակայն հարցի քննարկումը հետագա տարիներին որոշ գերատեսչություններ համարել են ժամանակավրեպ:

Նազելի Բաղդասարյանը պատասխանել է անհայտ կորած անձանց իրավական կարգավիճակին առնչվող հարցերին և վստահեցրել, որ կանդրադառնան պատգամավորների առաջարկներին ու  քննարկումներ կծավալեն:

Կողմերը կարևորել են նման ձևաչափով հանդիպումները և հույս հայտնել,որ դրանք շարունակական կլինեն:

Հանդիպմանը ներկա էին ԱԺ փոխնախագահը, խորհրդարանականներ:

Թեմայի այլ նորություններ