ՔԿ-ն վարույթ է ընդունել նախընտրական քարոզչությանը մասնակցելուն խոչընդոտելու գործը
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    82%
    6 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    7 կմ/ժ
  • Արարատ 13°C
    32%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    85%
    13 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    82%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    94%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    82%
    6 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    69%
    4 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26465
  • Դոլար = 387.523

ՔԿ-ն վարույթ է ընդունել նախընտրական քարոզչությանը մասնակցելուն խոչընդոտելու գործը

ՔԿ-ն վարույթ է ընդունել նախընտրական քարոզչությանը մասնակցելուն խոչընդոտելու գործը

2021 թ. հունիսի 18-ին Գորիսի համայնքապետարանի ենթակայությամբ գործող մշակույթի կենտրոնի տնօրենը, օգտագործելով աշխատողների՝ իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, աշխատանքից ազատելու սպառնալիքով, առերևույթ խոչընդոտել է նրանցից մեկին մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին, միաժամանակ հարկադրել վերջինիս և մյուս աշխատակիցներին մասնակցել «Հայաստան» դաշինքի կողմից կազմակերպած նախընտրական քարոզչությանը:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին և ընդունվել վարույթ:

ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:

Նախաքննության ընթացքում որպես վկա հարցաքննվել են մշակույթի կենտրոնի աշխատակիցները, հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

Մշակույթի կենտրոնի տնօրենը ձերբակալվել է՝ ծառայողական կախվածությունն օգտագործելով՝ աշխատակցի՝ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն խոչընդոտելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Թեմայի այլ նորություններ