«Քաղաքացիական պայմանագիր»-ը նիստ չի գումարել
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    15%
    20 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    30%
    13 կմ/ժ
  • Լոռի 13°C
    42%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    63%
    14 կմ/ժ
  • Արարատ 20°C
    22%
    18 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    69%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    15%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    38%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    15%
    20 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    24%
    17 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

«Քաղաքացիական պայմանագիր»-ը նիստ չի գումարել

«Քաղաքացիական պայմանագիր»-ը նիստ չի գումարել

«Իմ քայլը» խմբակցությունից Հանրային Ռադիոյին հայտնում են, որ Ազգային ժողովում խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցությունը այսօր չի անցկացնում և չի անցկացրել խմբակցության նիստ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանն էլ ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ մամուլում տարածում գտած լուրը, թե իբր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը նիստ է գումարել, որի ընթացքում քննարկվել է վարչապետի հրաժարականը, ապատեղեկատվություն է։

«Տելեգրամյան անհայտ ծագման, անհայտ երկրից ղեկավարվող ալիքում հայտնված ու հայաստանյան մամուլում տարածում գտած լուրը, թե իբր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը նիստ է գումարել, որի ընթացքում քննարկվել է վարչապետի հրաժարականը, աղերս չունի իրականության հետ։

Կարծում ենք, որ այս ապատեղեկատվությունը պետք է դիտարկել որպես Հայաստանի քաղաքացիների դեմ տարվող ինֆոտեռորի մաս»,- գրել է Ալեքսանյանը։

Թեմայի այլ նորություններ