Պուտինն ու Էրդողանը քննարկել են Արցախի, Սիրիայի և Լիբիայի հարցերը
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    15%
    20 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    30%
    13 կմ/ժ
  • Լոռի 13°C
    42%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    63%
    14 կմ/ժ
  • Արարատ 20°C
    22%
    18 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    69%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    15%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    38%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    15%
    20 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    24%
    17 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Արցախի, Սիրիայի և Լիբիայի հարցերը

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Արցախի, Սիրիայի և Լիբիայի հարցերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում, մասնավորապես, քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոն ստեղծելու հարցը: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը: 

Բանակցությունների ընթացքում նախագահները քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների բարելավմանն ուղղված քայլերը, առաջին հերթին` Թուրքիայի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը մեծացնելու հարցը: Քննարկվել է նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և Լիբիայում:

«Էրդողանը հույս է հայտնել, որ մոնիթորինգի կենտրոնը, որը Թուրքիան կստեղծի Ռուսաստանի հետ համատեղ, կսկսի գործել հնարավորինս շուտ՝ որպես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման և տարածաշրջանում շարունակական հիմունքներով կայունության ապահովման քայլ»,- ասվում է հայտարարության մեջ:

Թեմայի այլ նորություններ