Պետք է դառն իրականությունն ընդունելու խիզախություն ունենանք, գնահատական տանք մեր սխալներին ու առաջ շարժվենք. Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ներկայացուցիչներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    31%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    39%
    4 կմ/ժ
  • Լոռի 11°C
    34%
    14 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    59%
    15 կմ/ժ
  • Արարատ 15°C
    29%
    14 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    87%
    11 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    31%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    33%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    33%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    84%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Պետք է դառն իրականությունն ընդունելու խիզախություն ունենանք, գնահատական տանք մեր սխալներին ու առաջ շարժվենք. Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ներկայացուցիչներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի թիմին՝ կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկրում ստեղծված իրավիճակի և մարտահրավերների շուրջ, անդրադարձ է եղել իրավիճակից դուրս գալու ելքերին և լուծումներին:

Խոսելով առկա ճգնաժամային իրավիճակի և պատերազմի ընթացքում մեր կրած ցավալի կորուստների մասին՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ որպես ժողովուրդ և պետություն մենք այլ ընտրություն չունենք, քան միասնական ուժերով, ձեռք ձեռքի տված ոտքի կանգնելը: Նա արձանագրել է, որ առաջ շարժվելու համար նախ պետք է սթափ ու ճշգրիտ գնահատել իրավիճակն ու մեր հնարավորությունները, պետք է գիտակցել, որ մենք մի շարք ճգնաժամերի ենք առերեսվել, պետք է ընդունել իրողությունն ու մտածել դուրս գալու արդյունավետ ճանապարհների մասին:

Նախագահ Սարգսյանն առանձնահատուկ ընդգծել է համակարգային լուծումների, ինստիտուտների կարևորությունը՝ նկատելով, որ առանձին անհատներ ի զորու չեն միայնակ հաղթահարել այս դժվարությունները. «Փրկիչներ չկան: Մենք պետք է ունենանք զարգացման տեսլական, ռազմավարություն, ծրագիր: Մենք պետք է հետևողական ու տքնաջան աշխատանքով, կարգապահությամբ կառուցենք մեր պետական ինստիտուտները: Դրա համար մենք առաջին հերթին պետք է ընդունենք, որ ունենք խորը ճգնաժամ, ընդ որում, ոչ թե մեկը, այլ՝ մի քանիսը: Մենք պետք է հրաժարվենք ցանկալին որպես իրականություն մատուցելուց, հրաժարվենք ստից ու կեղծիքից, ֆեյքերով միմյանց վրա ցեխ շպրտելուց: Մենք, ի վերջո, դառն իրողությունն ընդունելու խիզախություն պետք է ունենանք, գնահատական տանք մեր սխալներին ու արդյունավետ քայլերով առաջ շարժվենք»:

Նախագահն ասել է, որ առավել, քան երբևէ հավատում է մեր ժողովրդի ուժին ու ոգուն. «Մենք բոլորս պարտավորություն ունենք մեր նախնիների, մեր ժողովրդի առջև: Հարյուրամյակներ շարունակ մեր ժողովուրդը պետականություն չի ունեցել, բայց կարողացել է պահել մեր ազգային արժեքները, մեր պատմական ժառանգությունը, մեր լեզուն ու գրականությունը, մեր եկեղեցին ու մշակույթը, որպեսզի որպես ազգ կարողանանք ապագայում ունենալ մեր երկիրն ու պետությունը: Այսօր մենք ունենք այդ պետությունը, և մեր պարտքն է ամեն ջանք կենտրոնացնել՝ մեր պետականությունն ամրացնելու, մեր ինստիտուտներն ամրապնդելու համար»:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ նախապատրաստել է իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզ և հանդիպման մասնակիցներին առաջարկել է ներկայացնել իրենց լուծումները. «Միայն միասին է հնարավոր դուրս գալ իրավիճակից, հաղթահարել այս դժվարին մարտահրավերները»: 

Հիշեցնենք, որ Թաթուլ Մանասերյանը 2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Արդարություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով: 

Թեմայի այլ նորություններ