Պետական հեղաշրջման սցենարները պետք է բացառվեն. վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    62%
    4 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    60%
    0 կմ/ժ
  • Լոռի 8°C
    39%
    13 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    69%
    6 կմ/ժ
  • Արարատ 11°C
    34%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    90%
    8 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    41%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    80%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Պետական հեղաշրջման սցենարները պետք է բացառվեն. վարչապետ

Պետական հեղաշրջման սցենարները պետք է բացառվեն. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին, թե ինչ թիմով է գնալու ԱԺ արտահերթ ընտրությունների և ինչ ժամկետներում է դա հնարավոր:

Պետրոս Ղազարյան - Իսկ դուք մոտավոր պատկերացում ունե՞ք, ի՞նչ թիմով եք գնալու ընտրություններին:

Նիկոլ Փաշինյան - Դրանք ներթիմային քննարկման հարցեր են նաև, մենք կքննարկենք և եզրակացությունների կգանք:
 

Պետրոս Ղազարյան - Իսկ մոտավոր ժամկետ պատկերացնո՞ւմ եք:

Նիկոլ Փաշինյան - Գիտեք ինչ, ես էլի եմ ասում, ես չեմ ուզում իմ պատկերացումները որևէ կերպ առաջադրել  որպես նախապայման:

Պետրոս Ղազարյան - Բայց  իրավական առումով Ձեր գործողությունից է կախված՝ երբ կլինի այդ ընտրությունները:

Նիկոլ Փաշինյան - Պարտադիր չէ, կարող է պարզվի, որ մենք Սահմանադրության մեջ, ընդ որում, այդ հոդվածները խորհրդարանը կարող է փոխել, փոփոխություն ենք անում և ասում ենք, որ խորհրդարանը կարող է ինքնալուծարվել և արտահերթ ընտրությունների որոշում կայացնել: Ինձ համար կարևորագույն սցենարը հետևյալն է՝ պետական հեղաշրջման սցենարները պետք է բացառվեն:

Թեմայի այլ նորություններ