Փենսիլվանիայի դատարանն անվավեր Է ճանաչել մի քանի հազար քվեաթերթիկներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    39%
    11 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    58%
    22 կմ/ժ
  • Լոռի 10°C
    97%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    98%
    3 կմ/ժ
  • Արարատ 19°C
    67%
    14 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    92%
    2 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    39%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    89%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    39%
    11 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    66%
    13 կմ/ժ
  • Արցախ 12°C
    92%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 391.6002
  • Ռուբլի = 4.31044
  • Դոլար = 388.242

Փենսիլվանիայի դատարանն անվավեր Է ճանաչել մի քանի հազար քվեաթերթիկներ

Փենսիլվանիայի դատարանն անվավեր Է ճանաչել մի քանի հազար քվեաթերթիկներ

Դատարանը որոշում Է ընդունել անվավեր Է ճանաչել Փենսիլվանիայի նահանգի ընտրողների ավելի քան 2,3 հազար ձայն: Որոշման մեջ ասվում Է, որ 2349 քվեաթերթիկներ, որոնք ստացվել են փոստով, անվավեր են ճանաչվել, քանի որ չունեն ուղարկման ամսաթվի հետ կապված նշումներ: Անվավեր հայտարարված բոլոր ձայները տրվել են ավելի քան 1,2 մլն բնակչություն ունեցող Ալեգեյնի օկրուգում եւ Փիթսբուրգ քաղաքի վարչական կենտրոնում:

Ավելի վաղ ԱՄՆ-ի երրորդ օկրուգի բողոքարկման դատարանը մերժել Էր Հանրապետական կուսակցության հայցը, որը պահանջում Էր անվավեր ճանաչել գրեթե 10 հազար քվեաթերթիկ, որոնք ուշացումով Էին եկել Փենսիլվանիայում:

Դոնալդ Թրամփը եւ նրա փաստաբան Ռուդի Ջուլիանին ավելի վաղ քանիցս հայտարարել են, որ 600 հազարից ավելի ձայներ, որոնք տրվել են Ֆիլադելֆիայում եւ Փիթսբուրգում, պետք Է անվավեր ճանաչել հատկապես այդ խնդրի պատճառով:

ԱՄՆ-ում նախագահական ընտրություններն անցկացվել են նոյեմբերի 3-ին: Առկա տվյալների հիման վրա ամերիկյան առաջատար հեռուստաալիքները հայտարարել են Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Ջո Բայդենի հաղթանակի մասին: Համաշխարհային բազմաթիվ առաջնորդներ արդեն նրան շնորհավորել են հաղթանակի առթիվ: Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր Է սեփական հաղթանակը պահանջել դատարանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Թեմայի այլ նորություններ