Պատրուշեւը հայտարարել է, որ ՀԱՊԿ երկրներն արժանապատվորեն անցնում են պանդեմիայի շրջանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    39%
    11 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    58%
    22 կմ/ժ
  • Լոռի 10°C
    97%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    98%
    3 կմ/ժ
  • Արարատ 19°C
    67%
    14 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    92%
    2 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    39%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    89%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    37%
    17 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    66%
    13 կմ/ժ
  • Արցախ 12°C
    92%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 391.6002
  • Ռուբլի = 4.31044
  • Դոլար = 388.242

Պատրուշեւը հայտարարել է, որ ՀԱՊԿ երկրներն արժանապատվորեն անցնում են պանդեմիայի շրջանը

Պատրուշեւը հայտարարել է, որ ՀԱՊԿ երկրներն արժանապատվորեն անցնում են պանդեմիայի շրջանը

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւն առաջարկել է կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտում ՀԱՊԿ շրջանակում փոխգործակցության հավաքական մոտեցումներ մշակել:

«Նախատեսվում է պանդեմիայի հետեւանքների բազմակողմանի վերլուծություն, կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտում ՀԱՊԿ շրջանակում փոխգործակցության մոտեցումների մշակում»,-ասել է Պատրուշեւը տեսահամաժողովի ռեժիմով ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ սուր մարտահրավերներից մեկը շարունակում է մնալ կորոնավիրուսի պանդեմիան: Նա վստահություն է հայտնել, որ ՀԱՊԿ երկրներն «արժանապատվորեն անցնում են պանդեմիայի շրջանը»:

Պատրուշեւի կարծիքով՝ «պանդեմիայի հետեւանքները հաղթահարելու համար կարեւոր է փոխանակվել ակտուալ տեղեկատվությամբ, անհրաժեշտ աջակցություն տրամադրել միմյանց, այդ թվում՝ դեղորայք, անձնական պաշտպանության միջոցներ, պատվաստանյութի մշակում եւ փորձարկում, ինչպես նաեւ խորհրդատվության անցկացում ՀԱՊԿ անդամ պետությունների քաղաքացիներին բուժօգնություն տրամադրելու համար»:

ԱԽ քարտուղարը նշել է, որ այսօրվա նիստի ժամանակ բարձրացվում են ՀԱՊԿ անդամ երկրների կողմից «մարտահրավերներին եւ հավաքական անվտանգության սպառնալիքներին հակազդելու ակտուալ հարցեր»: «Նիստի արդյունքներով ավելի քան 10 փաստաթուղթ կառաջարկենք քննարկել ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նստաշրջանի ժամանակ, այդ թվում 2 միջնաժամկետ փաստաթուղթ. 2021-2025 թվականների ՀԱՊԿ անդամ պետությունների հակաթմրամիջոցային ռազմավարությունը, 2021-2025 թվականների ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական համագործակցության զարգացման ծրագիրը»,-նշել է Պատրուշեւը: Նա նաեւ կարեւոր է համարել միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, ահաբեկչական եւ դրա հետ կապված ծայրահեղական գաղափարախոսության տարածման նպատակով համագործակցության ամրապնդման եւ ջանքերի համակարգման վերաբերյալ ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների հայտարարության ընդունման հարցը:   

Թեմայի այլ նորություններ