Փաշինյանն իր հրաժարականը պահանջողների մոտ ՀՀ-ում խամաճիկային իշխանություն ձևավորելու միտում է տեսնում
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    23%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    40%
    15 կմ/ժ
  • Լոռի 12°C
    37%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    57%
    13 կմ/ժ
  • Արարատ 17°C
    26%
    10 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    76%
    13 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    36%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    23%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    31%
    17 կմ/ժ
  • Արցախ 12°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Փաշինյանն իր հրաժարականը պահանջողների մոտ ՀՀ-ում խամաճիկային իշխանություն ձևավորելու միտում է տեսնում

Փաշինյանն իր հրաժարականը պահանջողների մոտ ՀՀ-ում խամաճիկային իշխանություն ձևավորելու միտում է տեսնում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում խամաճիկային իշխանություն կամ անիշխանություն ձևավորելու միտում է տեսնում իր հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի մոտ: Այս մասին Փաշինյանն ասաց դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին:

Էդմոն Մարուքյանը Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչու հրաժարական չի ներկայացնում այն դեպքում, երբ իր հրաժարականն են պահանջում Հայաստանի Հանրապետության բոլոր չորս նախագահները, Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները, ընդդիմադիր քաղաքական ուժերը, մտավորականների ու մշակութային գործիչների մի մասը և այլոք:

«Իսկ ինչո՞ւ դուք, այդ թվում խորհրդարանական ուժերը, չեք պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Անընդհատ առաջարկում են սցենարներ` ժողովրդին անվերադարձ դուրս թողնելու քաղաքական գործընթացից: Առաջարկում են Հայաստանում ստեղծել անիշխանություն կամ խամաճիկային իշխանություն, որովհետև առաջարկում են վարչապետի թեկնածու, որը չունի ժողովրդի աջակցությունը, հենարան խորհրդարանում, չունի հեռանկար ստանալու ժողովրդի աջակցությունը, որովհետև պայման է դրվում, որ նա չպետք է մասնակցի արտահերթ ընտրություններին: Այդ դեպքում իշխանությունը պատկանելու է նրան բերած ուժերին: Այդ մեկ տարվա ընթացքում վերականգնվելու են ընտրակեղծարարության բոլոր հնարավոր մեխանիզմները»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը նշեց, որ իր հրաժարականը պահանջողներն այն մարդիկ են, որոնք 2018թ. հունիսից արդեն իր հրաժարականն էին պահանջում և հիմա ուղղակի առիթ է, որ այդ պահանջը բարձրաձայնվի:

Թեմայի այլ նորություններ