Փաշինյանի հասցեին դավաճանության մեղադրանքները որևէ հիմք չունեն, Փաշինյանի հետ հարաբերությունները բավականին վստահելի ու կառուցողական են, ներկայիս պայմանավորվածություններից հրաժարվելը Հայաստանի համար ինքնասպանություն կլիներ. Վլադիմիր Պուտին
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    37%
    17 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    54%
    30 կմ/ժ
  • Լոռի 11°C
    86%
    8 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    92%
    6 կմ/ժ
  • Արարատ 21°C
    55%
    16 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    92%
    4 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    37%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    79%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    37%
    17 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    57%
    9 կմ/ժ
  • Արցախ 13°C
    92%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 391.6002
  • Ռուբլի = 4.30076
  • Դոլար = 388.242

Փաշինյանի հասցեին դավաճանության մեղադրանքները որևէ հիմք չունեն, Փաշինյանի հետ հարաբերությունները բավականին վստահելի ու կառուցողական են, ներկայիս պայմանավորվածություններից հրաժարվելը Հայաստանի համար ինքնասպանություն կլիներ. Վլադիմիր Պուտին

Փաշինյանի հասցեին դավաճանության մեղադրանքները որևէ հիմք չունեն, Փաշինյանի հետ հարաբերությունները բավականին վստահելի ու կառուցողական են, ներկայիս պայմանավորվածություններից հրաժարվելը Հայաստանի համար ինքնասպանություն կլիներ. Վլադիմիր Պուտին

Փաշինյանի հասցեին հնչած մեղադրանքները դավաճանության մեջ չունեն որևէ հիմք: Այս մասին  Россия 24 հեռուստաալիքի եթերում ասել է  է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

ՌԴ նախագահը նշել է, որ հոկտեմբերին համոզել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում` պայմանով, որ ադրբեջանցի փախստականները վերադառնան Շուշի, սակայն, Պուտինի խոսքով՝ Հայաստանը դեմ է եղել դրան:

«Վերջին շրջանում Հայաստանի հետ մեր փոխհարաբերություններում ոչինչ առանձնապես չի փոխվել, այդ թվում՝ նաև վարչապետ Փաշինյանի ղեկավարման օրոք»,- նշել է Վլադիմիր Պուտինը, հավելով, որ Փաշինյանի հետ հարաբերությունները «բավականին վստահելի ու կառուցողական» բնույթ են կրում:

«Ուստի, այդ ակնարկները (Երևանի հանդեպ Մոսկվայի վերաբերմունքի փոփոխության վերաբերյալ) ինձ համար անհասկանալի են»,- շեշտել է ՌԴ նախագահը:

«Ղարաբաղում հակամարտության կարգավորման ներկայիս պայմանավորվածություններից հրաժարվելը Հայաստանի համար ինքնասպանություն կլիներ»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա նաև պայմանավորվածությունից հրաժարվելը համարել է կողմերից յուրաքանչյուրի գործը: ՌԴ նախագահը նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին ուղղված ուղերձում նկարագրել է իրական պատկերը՝ ստորագրման պահին: «Նա ազնվորեն ասել է ճշմարտությունը, և այլևս ոչինչ չկա ավելացնելու»,- ասել է Պուտինը:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է քննարկումները, թե Հայաստանում ստեղծված իրավիճակի պատճառը Ռուսաստանի նկատմամբ  վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումն է։ 

«Ես չեմ հասկանում, թե ինչ նկատի ունեն։ Հայաստանի հետ մեր փոխհարաբերություններում  վերջին շրջանում ոչ մի յուրահատկություններ ես չեմ նկատում, այդ թվում՝ այն ժամանակահատվածում, երբ իշխանության է վարչապետ Փաշինյանը։ Այո, ես լավ հարաբերություններ ունեի նախորդ ղեկավարության հետ․․․ Սակայն դա ոչ մի կերպ չի ազդել մեր միջպետական կապերի վրա, որովհետև նաև մեր անձնական հարաբերությունները բավականաչափ վստահելի և կառուցողական են։ Դրա համար ինձ այդ ակնարկներն այնքան էլ հասկանալի չեն»,- ասել է ՌԴ նախագահը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ փախստականներին Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու առաքելությունը դրված է ռուս խաղաղապահների վրա։ ՌԴ նախագահն ընդգծել է, որ վերադարձի հարցը զգայուն է և կարևոր։

«Դա շատ կարևոր հարց է։ Դա շատ զգայուն հարց է։ Հենց այդ մարդկանց անվտանգության ապահովման համար է ռուսական խաղաղապահ կոնտինգենտը տեղակայվել։ Այդ առաքելությունը դրված է ռուս խաղաղապահների վրա»,- ասել է ՌԴ նախագահը։ Մոսկվային հաջողվել է համոզել Ադրբեջանին և Թուրքիային, որ պետք չէ նախադրյալներ ստեղծել և խափանել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունները։

«Ինչ վերաբերում է խաղաղապահ առաքելությանը, ապա, այո, իսկապես և Ադրբեջանը, և Թուրքիան միշտ խոսել են խաղաղապահ գործողություններում Թուրքիայի մասնակցության հնարավորության մասին։ Ես ամեն դեպքում կարծում եմ, հաջողվել է համոզել մեր թուրք գործընկերներին և Ադրբեջանում մեր գործընկերներին, որ պետք չէ պայմաններ ստեղծել, որոնք կարող են խափանել մեր պայմանավորվածությունները։ Այնպիսի պայմաններ, որոնք կարող էին պայմանավորվող կողմերից մեկին հրահրել ինչ-որ ծայրահեղ մեթոդների և ծայրահեղ գործողությունների»,- նշել է Պուտինը և մանրամասնել, որ նկատի ունի անցած տարիների շատ ծանր ժառանգությունը և այն, ինչ կապված է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած ողբերգական և արյունալի իրադարձությունների ու ցեղասպանության հետ։

«Դա գործոն է, որը կարելի է ճանաչել կամ չճանաչել։ Ինչ-որ մեկը ճանաչում է, իսկ ինչ-որ մեկն աշխարհում չի ճանաչում։ Բայց Ռուսաստանի համար այստեղ խնդիր չկա։ Մենք վաղուց այդ ամենը ճանաչել ենք։ Սակայն ինչի համար հրահրել Հայաստանին շփման գծում թուրք զինվորների ներկայությամբ։ Ես կարծում եմ, որ նաև նախագահ Էրդողանը դա հրաշալի ընդունեց և հասկացավ։ Այստեղ մենք ոչ մի խնդիր չենք ունեցել»,- ասել է ՌԴ նախագահը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: ՌԴ նախագահը նշել է, որ Հայաստանը գտնվում է բավական բարդ վիճակում և չի կարող իրեն թույլ տալ ներքաղաքական կյանքի և իշխանության կազմակերպում փողոցի օգնությամբ։

«Դա լավ բանի չի բերում։ Հասարակության պառակտումը ոչ մի լավ բանի չի հանգեցնում։ Կոնսոլիդացնել է պետք հասարակությունը, այլ ոչ թե փլուզել», - ասել է Պուտինը:

Թեմայի այլ նորություններ