Փաշինյան-Պուտին. կողմերը հաստատել են երկուստեք հարաբերությունների ռազմավարական բնույթը
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    47%
    6 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    49%
    7 կմ/ժ
  • Լոռի 4°C
    73%
    10 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    92%
    8 կմ/ժ
  • Արարատ 13°C
    48%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    90%
    2 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    47%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    79%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    47%
    6 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    60%
    7 կմ/ժ
  • Արցախ 10°C
    97%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Փաշինյան-Պուտին. կողմերը հաստատել են երկուստեք հարաբերությունների ռազմավարական բնույթը

Այսօր Երեւանում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, ուրախ եմ ողջունելու Ձեզ Հայաստանում, հնարավորություն ունենալ քննարկելու մեր ընդհանուր օրակարգի հարցերը։ Մեզ համար շատ կարևոր են մեր երկկողմ հարաբերությունները։ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, և մենք հույս ունենք, որ այդ ռազմավարական գործընկերությունն է՛լ ավելի կուժեղանա։ Համենայն դեպս, մենք այդպես ենք տրամադրված»,-ասաց Փաշինյանը։

Փաշինյանն ընդգծեց, որ շատ կարևոր է Սինգապուրի հետ ԵՏՄ ազատ առևտրի համաձայնագրի կնքումը հենց Երևանում, հատկապես ԵՏՄ-ում Հայաստանի նախագահության շրջանում։

Պուտինն իր հերթին արդյունավետ համարեց Երևանում կայացած գագաթնաժողովի արդյունքները։

«Ես իմ կողմից ցանկանում եմ հաստատել մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը, դրանք ամրապնդված են ոչ միայն վերջին տարիների և տասնամյակների իրադարձություններով, այլև մեր ժողովուրդների հարաբերությունների դարավոր պատմությամբ։ Իսկ Ձեզ՝ որպես ԵՏՄ նախագահի, ցանկանում եմ շնորհավորել Երևանում կայացած գագաթնաժողովի արդյունքների կապակցությամբ, դրանք իսկապես լավն են և՛ երրորդ կողմի երկրների կապերի զարգացման տեսանկյունից, և՛, որ ավելի կարևոր է՝ մեզ համար. ոչ մի խնդիր չի առաջացել, ընդհակառակը, բոլոր համաձայնությունները ձեռքբերված են»։

Հիշեցնենք, որ Վ. Պուտինը Հայաստան է ժամանել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:

 

Թեմայի այլ նորություններ