Պապիկյանի վերաբերյալ դիտարկումներն ու եզրահանգումները որևէ աղերս չունեն իրականության հետ. ՀՀ ՏԿԵՆ
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 4°C
    100%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    100%
    7 կմ/ժ
  • Արարատ 10°C
    85%
    28 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    5 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    96%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    2 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    90%
    13 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

Պապիկյանի վերաբերյալ դիտարկումներն ու եզրահանգումները որևէ աղերս չունեն իրականության հետ. ՀՀ ՏԿԵՆ

Պապիկյանի վերաբերյալ դիտարկումներն ու եզրահանգումները որևէ աղերս չունեն իրականության հետ. ՀՀ ՏԿԵՆ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի վերաբերյալ հոդվածում տեղ գտած դիտարկումներն ու եզրահանգումները որևէ աղերս չունեն իրականության հետ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
 
«Ի պատասխան yerevan.today լրատվական կայքի «Հայաստանի նոր միլիոնատերերը․ Պապիկյանը 3 տարում ԱՍՖԱԼՏԻ վրա դարձել է դոլարային միլիոնատեր» վերտառությամբ հրապարակման՝ հայտնում ենք․
 
Հոդվածում տեղ գտած դիտարկումներն ու եզրահանգումները որևէ աղերս չունեն իրականության հետ և հեղինակի ենթադրությունների արդյունք են, ինչպես ինքն է նշում՝ լոկ «տարբերակ», որով անհաջող փորձ է արվում արատավորել Սուրեն Պապիկյանի պատիվն ու արժանապատվությունը, ինչպես նաև գերատեսչության համբավը։
 
Նախանշենք, որ Պապիկյանի ունեցվածքի և տարեկան եկամուտների վերաբերյալ հայտարարագիրն օրենքով սահմանված ժամկետներում ներկայացվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով և հասանելի է հանձնաժողովի կայքում՝ http://cpcarmenia.am/hy/ հղումով։ Հրապարակման հեղինակը նույնիսկ հարկ չի համարել նշյալ հայտարարագրից որևէ տվյալ ներկայացնել՝ որպես իր կողմից ներկայացված «տարբերակի» ապացույց:
 
Ավելին, հոդվածում ճանապարհների շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունների հետ առնչվող տեղեկությունները և դրանց հետ կապված եզրակացությունները գեթ մեկ փաստով չեն կապակցվում «նախարարի՝ ԱՍՖԱԼՏԻ վրա դոլարային միլիոնատեր» դառնալու հերյուրանքի հետ։
 
Ինչ վերաբերում է տեխնիկական հսկողության ծառայությունների գործընթացներին, նշենք՝ ո՛չ հեղինակը, ո՛չ էլ նշված կայքի աշխատողներից որևէ մեկը չի փորձել տեղեկություն/պարզաբանում ստանալ գերատեսչության հասարակայնության հետ կապերի բաժնի ծառայողներից, համենայն դեպս, որևէ հարցում՝ բանավոր կամ գրավոր, չի ստացվել:
 
Այնուամենայնիվ, հաշվետվողական և թափանցիկ գործելաոճին հավատարիմ մնալով և հետագա շահարկումները բացառելու նպատակով՝ ներկայացնում ենք նշյալ գործընթացի հետ կապված որոշ պարզաբանումներ․
 
Նախարարության համար կարևոր են և՛ ճանապարհաշինական աշխատանքների որակը, և՛ դրանց նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման որակը։ Ուստի, ճանապարհաշինության ոլորտում ծառայությունների որակը բարձրացնելու, միջազգային փորձը ներդնելու, ազգային կարողությունները զարգացնելու, միջազգային ինժեներական (տեխնիկական հսկողության ծառայություններ մատուցող) ընկերություններին նախատեսված գնման գործընթացին մասնակցելու հնարավորություն ընձեռելու նպատակով՝ ծրագրի շրջանակներում ավտոմոբիլային ճանապարհների շինարարական աշխատանքների նկատմամբ շինարարության որակի տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման նախահաշիվային արժեքները կազմվել են՝ հիմք ընդունելով ՀՀ-ում վարկային ծրագրերով իրականացվող ճանապարհաշինության համանման աշխատանքների շինարարության որակի տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման համար անցկացված մրցույթներում միջազգային ինժեներական (տեխնիկական հսկողության ծառայություններ մատուցող) ընկերությունների կողմից ներկայացրած գնային առաջարկների միջինացված ցուցանիշները։
 
Ինժեներական համանման ծառայությունների արժեքների կազմման համար հաշվի են առնվել մի շարք առանձնահատկություններ, մասնավորապես՝ ներգրավված փորձագետների քանակը։Նախահաշվով նախատեսված է, որ շինարարության որակի տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման համար անհրաժեշտ փորձագետների խումբը պետք է ներառի միջազգային փորձառությամբ ինժեներներ (15-10 տարվա փորձառությամբ), այդ թվում՝ թիմի ղեկավար (1 փորձագետ), որակի ապահովման մասնագետներ (2 մասնագետ) և գլխավոր ինժեներ (2 մասնագետ) պետք է լինեն, որոնց վարձատրության դրույքաչափերը, ըստ վարկային և դրամաշնորհային կամ այլ ծրագրերում ունեցած փորձի և իրականացված ուսումնասիրության արդյունքների, էականորեն գերազանցում են տեղական մասնագետների համար նույնատիպ ծառայությունների համար կիրառվող վարձատրության դրույքաչափերը։
 
ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված ավտոճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2020թ. մայիս ամսից: Շինարարական աշխատանքների իրականացման գնման գործընթացին զուգընթաց հայտարարվել էր նաև նույն ճանապարհահատվածների շինարարության որակի տեխնիկական հսկողության ծառայությունների գնման գործընթացը։ Սակայն տեխնիկական հսկողության ծառայությունների գնման ընթացակարգերը համարվել էին չկայացած՝ ոչ մի հայտ չներկայացնելով պայմանավորված։
 
2020 թ. Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի թիվ 354-Լ որոշմամբ հաստատված Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հակազդման միջոցառումների համապարփակ ծրագրով նախատեսված միջոցառումների հիմնական նպատակներից էին պետության կողմից կապիտալ ներդրումների իրականացման գործընթացի ակտիվացումը։ Վերոգրյալի ուղղությամբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության իրականացրած միջոցառումները նպատակաուղղված էին շինաշխատանքների անհապաղ սկսմանը, ուստի այս համատեքստում ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների ժամանակին մեկնարկն անհետաձգելի պահանջ էր:
 
Հաշվի առնելով, որ մրցութային կարգով գնման գործընթացը ժամանակատար էր, ուստի ակնհայտ էր, որ հնարավոր չէր լինելու նախանշված ժամկետում ձեռք բերել շինարարության որակի տեխնիկական հսկողության ծառայություններ և մեկնարկել ճանապարհահատվածների շինարարական աշխատանքները ու տվյալ մասով ապահովել պետական բյուջեի կապիտալ ծախսերի գծով կատարումը:
 
Նշյալով պայմանավորված՝ ընդունվել է ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի N 827-Ն որոշումը, որի 5-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանվել է, որ ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 879-Ն որոշմամբ հաստատված կարգի 31-րդ կետի պահանջները չեն տարածվում սույն որոշման 3-րդ կետում նշված գնման գործընթացի արդյունքում ձեռք բերված տեխնիկական հսկողության ծառայության վրա, և սույն որոշման շրջանակներում կնքվելիք պայմանագրի արժեքը որոշվում է գնման գործընթացի արդյունքում:
 
Նախարարությունը շարունակելու է հավատարիմ մնալ շինարարական որակի հսկողության ծառայությունների մատուցումն ուժեղացնելու քաղաքականությանը, որը հանդիսանում է և՛ հիմնանորոգված ճանապարհների որակի, և՛ դրանց շահագործման երկարակեցության երաշխիքը։
 
Հիմք ընդունելով «Զանգվածային լրատվության մասին»ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետը՝ պահանջում ենք հրապարակել սույն հերքումը։ Նույն օրենքի 8-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն՝ հերքումը հրապարակելուց հրաժարվելու պարագայում անձն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմելու դատարան»,- ասված է հայտարարությունում։
 

 

Թեմայի այլ նորություններ