Պահանջում ենք՝ դատախազության անունը անհիմն չօգտագործել սեփական քաղաքական քարոզչական հնարքներում. դատախազի խորհրդական
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    6 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 4°C
    100%
    6 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    99%
    6 կմ/ժ
  • Արարատ 10°C
    74%
    19 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    98%
    3 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    100%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    2 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    90%
    5 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

Պահանջում ենք՝ դատախազության անունը անհիմն չօգտագործել սեփական քաղաքական քարոզչական հնարքներում. դատախազի խորհրդական

Պահանջում ենք՝ դատախազության անունը անհիմն չօգտագործել սեփական քաղաքական քարոզչական հնարքներում. դատախազի խորհրդական

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն անդրադարձել է «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանի՝ դատախազության հասցեին արված այսօրվա հայտարարություններին:

««Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը քիչ առաջ հրավիրած ասուլիսում անհիմն հայտարարություններ է արել ՀՀ գլխավոր դատախազության հրահանգով, իբր, մարզերի դատախազների կողմից համայնքների ղեկավարներին հրավիրելու, ընտրությունների հետ կապված ինչ-որ ուղղորդումներ իրականացնելու վերաբերյալ: 

Արված հայտարարությունը բացահայտ ապատեղեկատվություն է, իրականության հետ որևէ աղերս չունի և ակնհայտորեն հետապնդում է ընտրական հանցագործությունների դեմ պայքարում դատախազության նկատմամբ քաղաքական ճնշումներ բանեցնելու նպատակ:  

Ի սկզբանե ընտրությունների օրինականության երաշխավորման պատասխանատվությունը ստանձնելու և այդ մասին բազմիցս հրապարակավ հայտարարելու, դրանից բխող նախազգուշացումներով հանդես գալու պայմաններում դատախազությունը չէր կարող ու չի կարող իրեն թույլ տալ նման հանցավոր վարքագիծ: 

Պահանջում  ենք՝ ՀՀ դատախազության անունը անհիմն  կերպով չօգտագործել սեփական քաղաքական քարոզչական հնարքներում և զերծ մնալ վերջինիս կողմից որդեգրած՝ բացարձակ քաղաքական չեզոքության և զսպվածության հստակ և անշեղ ուղեգիծը ստվերելու փորձերից: 

Եթե պարոն Աշոտյանը տիրապետում է կոնկրետ տվյալների, ապա խորհուրդ ենք տալիս անորոշ և ընդհանրական հայտարարություններ անելու փոխարեն հրապարակել դրանք: Վստահեցնում ենք՝ իրավական գնահատականը չի ուշանալու»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Գոռ Աբրահամյանը:

Թեմայի այլ նորություններ