ՔՊ-ի ընտրական ցուցակում կընգրկվեն նոր մարդիկ. Ալեն Սիմոնյանը չի բացառում
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    42%
    4 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    51%
    28 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    99%
    4 կմ/ժ
  • Արարատ 19°C
    51%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    93%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    42%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    91%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    42%
    4 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    56%
    4 կմ/ժ
  • Արցախ 14°C
    83%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27782
  • Դոլար = 387.973

ՔՊ-ի ընտրական ցուցակում կընգրկվեն նոր մարդիկ. Ալեն Սիմոնյանը չի բացառում

ՔՊ-ի ընտրական ցուցակում կընգրկվեն նոր մարդիկ. Ալեն Սիմոնյանը չի բացառում

ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ սպասվող ընտրություններին «Քաղաքացիական  պայմանագիր» կուսակցության ցուցակում կընդգրկվեն նոր մարդիկ: Այս մասին Սիմոնյանն ասել է ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Նախընտրական բոլոր աշխատանքները կատարվում են, թե Երևանում, թե մարզերում աշխատանքները սկսել ենք»,- ասաց Սիմոնյանը:

Նա «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավորների հետ հետագա աշխատանքը անհնար համարեց: «Իսկ մնացածի հետ կապված կարող եմ ասել, որ մեր գործընկերների մեծ մասը, ամենայն հավանականությամբ, շարունակելու են իրենց աշխատանքը: Մի մասը կարող է գործադիրում շարունակել: Բայց մեր թիմը, որը կուռ մնաց այս ցնցումներից հետո, շարունակելու է միասին աշխատել»,- ասաց Սիմոնյանը:

Թե ցուցակում ովքեր կլինեն, նա նշեց, որ կոնկրետ որևէ մեկի անունը տալ չի կարող: «Բայց նաև չեմ բացառում, որ կարող են նոր մարդիկ լինել մեր ցուցակում»,- նշեց Սիմոնյանը:

Հարցին, թե ընտրությունների դաշինքով կգնան, թե՞ ոչ, Սիմոնյանն ասաց, կարծում է, որ ճիշտը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունով գնալն է:

Թեմայի այլ նորություններ