Ո՞վ կարող է գնալ Սյունիք, ով՝ ոչ. վիճաբանություն պատգամավորների միջեւ՝ խմբով Սյունիք մեկնելու առաջարկից հետո
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    49%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    35%
    14 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    69%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    30%
    14 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    88%
    12 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    34%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    43%
    11 կմ/ժ
  • Արցախ 11°C
    81%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ո՞վ կարող է գնալ Սյունիք, ով՝ ոչ. վիճաբանություն պատգամավորների միջեւ՝ խմբով Սյունիք մեկնելու առաջարկից հետո

Ո՞վ կարող է գնալ Սյունիք, ով՝ ոչ. վիճաբանություն պատգամավորների միջեւ՝ խմբով Սյունիք մեկնելու առաջարկից հետո

Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի շուրջ այսօր Ազգային ժողովում բանավեճ տեղի ունեցավ «Իմ քայլը» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների միջեւ:

«Իմ քայլից» Արմեն Խաչատրյանը, մոտենալով ամբիոնին, հայտարարեց, որ բոլորն անընդհատ խոսում են Սյունիքում տեղի ունեցած իրադարձություններից, ուզում է իմանալ այդ դահլիճից քանի՞ հոգի է գնացել Սյունիք, ծանոթացել իրավիճակին, հանդիպել սահմանապահների հետ եւ այլն:

Պատգամավորներից մեկը տեղից ասաց. «Գումար չենք ստացել ձեզ նման ԱԺ-ից»: Ի պատասխան Արմեն Խաչատրյանը արձագանքեց. «Ուրեմն լսեք, տիկին, ես ձեզ ինչ կասեմ այդ գումարի հետ կապված: Ես դիմել եմ ԱԺ-ին, որ ինձ տրամադրեն ամենագնաց մեքենա, որովհետեւ իմ գնացած  տարածքները հնարավոր չէր գնալ իմ մեքենայով: Ընդամենը սրանով է պայմանավորված իմ գործուղումը: Ավել պարզաբանելու համար, ես ձեզ խոստանում եմ, որ դահլիճից դուրս կպարզաբանեմ եւ դուք կփոշմանեք այդ հարցի համար: Ես ձեզ խոսք եմ տալիս»:

Խաչատրյանը այնուհետեւ հանդես եկավ առաջարկությամբ. «Փոխանակ նստենք, խոսենք, այստեղից եզրահանգումներ անենք, Մեղրին են տալիս, Շուռնուխն են տալիս, եկեք դիտարկող աշխատանքային խումբ ստեղծենք դիտարկման համար: Ներկայացրեք բոլոր խմբակցություններից ձեր ներկայացուցիչներին, համապատասխան պետական օղակներից մարդիկ, ես առաջարկն արդեն արել եմ կառավարությանը, գնանք Սյունիք, տեսնենք, թե ինչ են արել եւ ոնց են արել: Եթե տիեզերական մտքեր կան, որ մինչեւ հիմա որեւէ մեկի ուղեղում չի եղել, թե ինչպես պետք է այդ սահմանազատումն անենք, նոր գաղափարներ, նոր առաջարկություններ կլինեն, խնդրեմ, բոլորս անենք, հասկանանք: Եթե կարող ենք ավտոմատով այդ սահմանը պահել եւ ասել՝ ոչ, ադրբեջանցին պետք է 50 կմ-ից ներս չթափանցի, եկեք գնանք պահենք, ես էլ ձեզ հետ: Եթե նման առաջարկություն լինի, ու ես չգամ ավտոմատով, այդ ժամանակ կասեք»,-իր առաջարկը ներկայացրեց պատգամավորը՝ նկատելով, որ Սյունիքի մասին տագնապալից ելույթ ունեցողների 99 տոկոսը չգիտի, թե Շուռնուխը որտեղ է, Որոտանը որտեղ է, ադրբեջանական պոստը որտեղ է դրված, ռուսները որտեղ են կանգնած եւ ինչ են անում:

«Ամբողջ ազգի մեջ տագնապ եք տարածել այն աստիճան, որ Հյուսիսային պողոտայում ապրողն ասում է՝ երեկոյան վախենում եմ տնից դուրս գալ, կարող է թուրքը գա: Որ կապանցին այսօր վախենում է Որոտանով երթեւեկի: Ինչքան էլ ասում ենք՝ այդպես չի, սահմանապահներն ասում են՝ անգամ մեքենան փչանալու, անսարքության դեպքում զանգեք այս համարով, որ դա ինքնավստահությունը բարձրացնի մարդկանց մոտ, բայց անմիջապես լրատվամիջոցները փոխում են ու սարքում, որ եթե գերի լինեք, կզանգեք: էս ամենին վերջ տալու համար, էդ տագնապը մարդկանց մեջից հանելու համար առաջարկում եմ գնալ այնտեղ, գուցե մի բանով կարողանանք օգնել»,- եզրափակեց պատգամավորը:

Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը այս առաջարկը վերածեց բանավեճի, թե աով կարող է գնալ Սյունիք, ով՝ ոչ:

Ասաց, որ իրենց պատգամավորական պատվիրակությունը 1 շաբաթ առաջ եղել է Սյունիքի մարզում, մանրամասն ուսումնասիրվել է իրավիճակի հետ կապված բոլոր խնդիրները, եւ չեն սպասել, որ «Իմ քայլն» իրենց առաջարկություն անի՝ Սյունիք այցելելու համար։

«Որպես իշխանության պատգամավոր, երբ ճանապարհը փակել էին, գնայիք այդ ժողովրդի հետ խոսեիք՝ բացեին, որ վարչապետը կարողանար գնալ Սյունիք, եթե չեք կարողացել, հիմա մեզ հրավիրում եք Սյունիք, մենք երբ ուզենք, կգնանք Սյունիք»,- ասաց Մարուքյանը։

Արմեն Խաչատրյանը արձագանքեց, թե ինքը Սյունիքից է գալիս, իրենք նույնպես կարող են գնալ Սյունիք, երբ ցանկանան։

«Պարոն Խաչատրյան, դու որպես Սյունիքից ընտրված պատգամավոր լավ կանեք՝ ձեր մանդատը վայր դնեք ձեր նախորդ գործընկերոջ պես՝ ցույց տալով ձեր բողոքը։ Վարչապետը չի կարողացել գնալ Սյունիք»,- շարունակեց կրքերը բորբոքել Մարուքյանը։

«Չի կարող տենց բան լինել, կարող ա դու չկարողանաս Սյունիք գնալ»,- ասաց Խաչատրյանը: Որոշ պատգամավորներ նրան ուղեկցեցին դահլիճից դուրս՝ հավանաբար կրկերն էլ ավելի չբորբոքվելու համար: 

Իր խոսքի ավարտին՝ Մարուքյանը խոսեց արտահերթ ընտրությունների մասին, որի առաջարկն արել է ՀՀ վարչապետը:

«Երբ խոսում եք արտահերթ ընտրության մասին, իմացեք, որ դա հղի է արունահեղություններով»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզ վարչապետի այցը նախորդ շաբաթ ավարտվեց Սիսիան քաղաքում: Վարչապետը չցանկացավ այցելել Կապան, Մեղրի, Գորիս, քանի որ մի խումբ քաղաքացիներ փակել էին ճանապարհը:

Հիշեցնենք նաեւ, որ Սյունիքի մարզ այցելություն չէր թույլատրվել նաեւ ԼՀԿ-ական պատգամավորներին: Նրանք Կապան էին հասել այլ ճանապարհով:

Թեմայի այլ նորություններ