Նռնակի օղակը հանեցին և պայթելիս տվեցին այս իշխանությանը. Արամ Խաչատրյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    14%
    20 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    37%
    9 կմ/ժ
  • Լոռի 12°C
    37%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    57%
    13 կմ/ժ
  • Արարատ 18°C
    26%
    10 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    76%
    13 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    14%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    36%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    14%
    20 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    31%
    17 կմ/ժ
  • Արցախ 12°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Նռնակի օղակը հանեցին և պայթելիս տվեցին այս իշխանությանը. Արամ Խաչատրյան

Նռնակի օղակը հանեցին և պայթելիս տվեցին այս իշխանությանը. Արամ Խաչատրյան

Լոռու նորանշանակ մարզպետ Արամ Խաչատրյանն անդրադարձավ հետպատերազմական իրադարձություններին, որոնք տեղի են ունենում Հայաստանում: «Այս իրավիճակը նման է այն բանին, որ F-1 պաշտպանողական նռնակի օղակը հանում ես, և 4 րոպե հետո պետք է պայթի, 4-րդ վայրկյանին բերեցին տվեցին այս իշխանությանը, երբ նախորդ իշխանությունները կարող էին այդ օղակը հետ դնել»,- InterLur.com լրատվական գործակալության փոխանցմամբ, ասաց մարզպետը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում: 

Մարզպետը հիշեցրեց՝ վարչապետն իր երեկվա հարցազրույցում ասել է, որ պատասխանատվությունը վերցնում է իր վրա, բայց ոչ մեղքը: «Եթե ուսումնասիրենք պատմությունը, կտեսնենք, որ նախորդ իշխանության ժամանակ Արցախը բանակցություններից դուրս է մղվել: 2007 թվականի Մադրիդյան սկզբունքները լավ հիշում եք: Հիշում եք նաև 2011 թվականի Կազանյան սկզբունքները, Սերժ Սարգսյանն ասել էր, որ պատրաստ է այդ 7 շրջանները վերադարձնել, պարզապես վերջին պահին Ալիևը չհամաձայնվեց»,- ասաց Խաչատրյանը:

Թեմայի այլ նորություններ