Նորընտիր ազգային ժողովի առաջին նիստը հարթ չի ընթանում, իշխանությունն ու ընդդիմությունը համաձայնության չեն գալիս
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    4 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 5°C
    100%
    6 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 10°C
    78%
    11 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    5 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    97%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    4 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    83%
    3 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

Նորընտիր ազգային ժողովի առաջին նիստը հարթ չի ընթանում, իշխանությունն ու ընդդիմությունը համաձայնության չեն գալիս

Նորընտիր ազգային ժողովի առաջին նիստը հարթ չի ընթանում, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը պահանջում է ապահովել իրենց երկու կալանավորված գործընկերոջ (խմբ. Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյան և Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյան) մասնակցությունը նիստին, իշխանական խմբակցությունից հորդորում են չխանգարել ԱԺ բնականոն գործունեությանը, նշում, որ ընդդիմադիր գործընկերները կալանավորվել են մինչև պատգամավորական մանդատ ստանալը: Պահանջին միացավ նաև «Պատիվ ունեմ» դաշինքը։

ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը հատարարեց, որ խորհրդարանում նման իրավիճակ երբեք չի եղել, երբ դաշինքի անդամ պատգամավորներից երկուսը չեն կարողանում իրականացնել իրենց լիազորությունները և չեն կարողանում մասնակցել նիստերին։ «Սա անարգանք է ԱԺ-ի նկատմամբ, ամենաթողություն է մեր աչքի առաջ տեղի ունեցել»,- ասաց Արմեն Ռուստամյանը։

«Քաղաքացիական պայմանագիր»-ից Վլադիմիր Վարդանյանն արձագանքեց՝ պատգամավորն ունի անձեռնմխելիության իրավունք, սակայն հավելեց, որ տվյալ պարագայում գործ ունեն իրավիճակի հետ, երբ արարքները, որոնք վերաբերում են պատգամավորական մանդատ ստացած անձանց, տեղի են ունեցել մինչև պատգամավորական մանդատը ստանալը: «Եվ որպես թեկնածու նրանց անձեռնմխելիությունը խախտվել է ԿԸՀ-ի համապատասխան որոշումներով»,-ասաց նա ու հավելեց՝ բոլորը պարտավոր են ապահովել ԱԺ բնականոն գործունեությունը: Նա առաջարկեց թույլ տալ նիստը նախագահողին  ձևավորել ԱԺ մարմինները, որից հետո կքննարկեն  ցանկացած հարց:

Վարդանյանը հիշեցրեց՝ ԱԺ-ն որևիցե եղանակով չի կարող ազդել արդարադատության համակարգի վրա, չի կարող ավելի բարձր դասել իրեն, քան դատարանի կողմից կայացված որոշումը: Նիստը նախագահող Կնյազ Հասանովը հորդորեց վարման կարգով ելույթներն ավարտել, շարունակել աշխատանքը: Սակայն «Հայաստան» դաշինքից Արամ Վարդևանյանը ևս վարման կարգով խոսքի իրավունք վերցրեց: «Մեծ ցավ եմ ապրում, որ Վլադիմիր Վարդանյանը, քաջ գիտակցելով Սահմանադրության 96-րդ հոդվածը, որը որևէ բացառություն չի նախատեսում որևէ այլ մեխանիզմով պատգամավորի անձեռնմխելիություն հաղթահարելու, խոսում է նրա մասին, թե կարող է մի դատախազ, մի դատավոր շրջանցել ՀՀ Սահմանադրությունը»,-ասաց նա ու հավելեց՝ Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանն ուզում են նիստին ներկա լինել, բայց նրանց թույլ չեն տալիս՝ Սահմանադրությունը տրորելով:

Վլադիմիր Վարդանյանն արձագանքեց՝ շատ լավ ծանոթ է Սահմանադրության 96-րդ հոդվածին: «Որևիցե պետական մարմին չի կարող գերազանցել իր լիազորությունները, խնդրում եմ հարգանքով վերաբերել դատարանների որոշումներին, ոչ թե միայն այն դեպքերում, երբ դատարանի որոշումը հաճելի է ձեզ»,-ասաց նա:

Թեմայի այլ նորություններ