Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵԱՏՄ երկրներ ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի վերացման հարցը
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    15%
    6 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    33%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    44%
    12 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    66%
    15 կմ/ժ
  • Արարատ 20°C
    21%
    13 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    68%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    15%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    15%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    24%
    13 կմ/ժ
  • Արցախ 12°C
    83%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵԱՏՄ երկրներ ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի վերացման հարցը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵԱՏՄ երկրներ ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի վերացման հարցը

Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստն այսօր անցկացվել է հեռավար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարել Հայաստանի քաղաքացիների մուտքի արգելքի վերացման հարցը, որն առաջացել է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված:

Հայաստանի համար առաջնահերթ է նաև ուղևորափոխադրումների հարցը՝ նշել է Նիկոլ Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ կորոնավիրուսի դեմ պայքարը մոտ ապագայում կտա դրական արդյունք:

«Այս դժվարին ժամանակներում կարևոր է գտնել համաձայնեցված լուծում բոլոր նուրբ հարցերի շուրջ: Մեզ համար առաջնահերթ հարց է մնում ուղևորափոխադրումների և ԵԱՏՄ մի շարք երկրներ ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի վերացման հարցը:

Հայաստանի համար այս տարին, ձեզ հայտնի պատճառներով, եղել է առավել դժվար: Բայց մենք ակտիվորեն ներգրավված ենք եղել ինտեգրացիոն բոլոր գործընթացներում: Այս օրերին մենք զգացել ենք մեր ընկերների ամբողջական աջակցությունը:

Մենք շնորհակալություն ենք հայտնում այն անգնահատելի օգնության համար, որը մեզ հատկացրել է Ռուսաստանի Դաշնությունը կորոնավիրուսի դեմ պայքարում և այլ հարցերում, որոնց հետ բախվել ենք այս տարվա ընթացքում»,- ասել է ՀՀ վարչապետը:

ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները քննարկեցին Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների ծրագրերը մինչեւ 2025 թվականը:
 
Նիստի  օրակարգում էին նաև հետևյալ հարցերը՝
 
2021-2022 թվականներին Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գանձումների և սահմանափակումների ցուցակի քննարկումը.
 
Եվրասիական տնտեսական միության շրջանակում շինարարության ոլորտում ծառայությունների միասնական շուկայի գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ միջոցառումների ծրագիրը:
 
Նախատեսվում էր քննարկել նաև տեխնիկական կարգավորման, Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության, մաքսային, սակագնային և գնումների կարգավորման հարցեր ԵԱՏՄ երկրների միջև։
 
 

Թեմայի այլ նորություններ