Ներքաղաքական ցնցումների ճանապարհային քարտեզը. Հայկական ժամանակ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    62%
    0 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    56%
    6 կմ/ժ
  • Լոռի 4°C
    69%
    10 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    91%
    9 կմ/ժ
  • Արարատ 12°C
    49%
    13 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    89%
    1 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    62%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    80%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    62%
    0 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    50%
    5 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ներքաղաքական ցնցումների ճանապարհային քարտեզը. Հայկական ժամանակ

Ներքաղաքական ցնցումների ճանապարհային քարտեզը. Հայկական ժամանակ

Հայկական ժամանակը գրում է.

"Վերջին օրերին Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի են ունենում առաջին հայացքից միմյանց հետ կապ չունեցող իրադարձություններ, հայտնվում են նորանոր «լարվածության օջախներ», եւ շատերի համար անհասկանալի է մնում, թե ինչ է տեղի ունենում իրականում։ Սա հասկանալու համար մի պահ վերանանք ներհայաստանյան իրողություններից եւ պատկերացնենք ինչ-որ հիպոթետիկ իրավիճակ։ Պատկերացրեք՝ ինչ-որ երկրում հեղափոխության արդյունքում իշխանության է եկել հանրության բացարձակ մեծամասնության աջակցությունը վայելող քաղաքական մի ուժ, իսկ այլ ուժեր ցանկանում են «չեղարկել» այդ հեղափոխությունը։ Ի՞նչ քայլերի պիտի դիմեն այդ ուժերը, եթե մինչեւ հաջորդ ընտրությունները դեռ բավականին ժամանակ կա, իսկ նրանք այդքան սպասել չեն կարող՝ հարուցված քրեական գործեր կան, հարստությունը կորցնելու վտանգ կա, եւ այլն։

Աշխարհի ցանկացած երկրում այդ ուժերի քայլերը կլինեին մոտավորապես նույնը։ Առաջին՝ փորձել թուլացնել գործող իշխանությունների նկատմամբ հանրային աջակցությունը, եւ այդ նպատակով ստեղծել կամ ձեռք բերել հզոր լրատվամիջոցներ։ Երկրորդ՝ փորձել աջակիցներ գտնել իշխանական համակարգի տարբեր օղակներում, նրանց միջոցով տեղեկատվական արտահոսքեր ապահովել, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ սաբոտաժներ կազմակերպել։ Երրորդ՝ բախումներ հրահրել խորհրդարանում եւ այլ ընտրովի մարմիններում ու դրանով տպավորություն ստեղծել, թե իշխանությունները շատ թույլ են ու չեն վերահսկում իրավիճակը։ Չորրորդ՝ տարբեր մոբիլ խմբերի միջոցով փողոցային բախումներ հրահրել, դրանք լայնորեն տարածել սոցկայքերով ու իշխանությունների տարբեր ներկայացուցիչների ներքաշել դատական գործընթացների մեջ։ Հինգերորդ՝ փորձել ներսից խարխլել ֆինանսատնտեսական կայունությունը (օրինակ՝ տարբեր հրապարակումներով ու կեղծ տեղեկություններով փորձել խուճապ առաջացնել, ազդել ազգային արժույթի փոխարժեքի վրա, օգտագործել ինչ-ինչ լծակներ, որ արտաքին ներդրումներ չարվեն, եւ այլն)։ Վեցերորդ՝ աջակցել բողոքի տարբեր ակցիաների իրականացմանը։ Յոթերորդ՝ իշխանություններին մեղադրել օտարամոլության եւ ժողովրդի համար առանցքային արժեքների (ընտանիք, դպրոց, եկեղեցի եւ այլն) միտումնավոր քայքայման մեջ։ Ութերորդ՝ խոսել արտաքին սպառնալիքի ու պետության անխուսափելի կործանման  մասին՝ իշխանությունների «դավաճանական» արտաքին քաղաքականության պատճառով... Այս ցանկն, իհարկե, կարելի է շարունակել՝ տարբեր պաշտոնյաների հասցեին կոռուպցիոն մեղադրանքներ հնչեցնելը, մարդկային արգահատելի որակներ վերագրելը եւ այլն։

Հիմա տեսեք՝ այնպես է ստացվել, որ Հայաստանում առանց բացառության բոլոր այս կետերն իրականացվում են, ընդ որում՝ միաժամանակ։ Բայց՝ իրականացվում են տարբեր խմբերի կողմից, ու շատ հաճախ այդ խմբերի միջեւ ուղղակի կապ գտնելն անհնար է։ Քարոզչամիջոցներն իրենց գործն անում են, բայց որպես կանոն՝ կտրականապես հերքում են, թե որեւէ կապ ունեն որեւէ քաղաքական ուժի հետ, փողոցներում բախումներ հրահրողները որեւէ կապ չունեն խորհրդարանում նույն գործով զբաղվողների հետ, սոցկայքերում միանգամայն այլ խմբեր են գործում, խմբերից մեկը «մասնագիտացած է» արտաքին սպառնալիքների ու «կործանարար արտաքին քաղաքականության» թեմայով, «տնտեսագետների թիմն» իր գործն է անում, իշխանական համակարգում մնացածները «տակից» են աշխատում՝ փորձելով հավաքագրել ավելի ու ավելի շատ պաշտոնյաների (խոստանալով, որ իշխանափոխությունից հետո իրենք ավելի կամրապնդեն դիրքերը), եւ այսպես շարունակ։

Հարց է ծագում՝ հիմքեր կա՞ն ենթադրելու, թե այս ամենը մի կենտրոնից է ղեկավարվում։ Իհարկե կան՝ եթե անգամ այդ խմբերն իրենք տեղյակ չեն միասնական կենտրոնի գոյության մասին։ Այլ հարց է, որ նման կենտրոնի գոյությունն ինքնին հանցանք չէ։ Ուրիշ բան, որ առանձին խմբերի գործունեության որոշ դրվագներ կարող են իրենց մեջ հանցանք պարունակել։ Ու թեեւ շատ դժվար կլինի այդ կենտրոնի դեմ հանցագործության դրդելու մեղադրանք առաջադրելը, բայց այս պահին շատ ավելի կարեւոր է այլ բան՝ հասարակությունը պիտի հասկանա, թե ինչ է տեղի ունենում իրականում":

Աղբյուր

Թեմայի այլ նորություններ