Նավալնուն թունավորել են «մահացու վտանգավոր» նյութով․ ԿՊՀ
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    22%
    9 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    28%
    22 կմ/ժ
  • Լոռի 11°C
    57%
    12 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    66%
    10 կմ/ժ
  • Արարատ 20°C
    33%
    30 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    79%
    9 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    22%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    67%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    22%
    9 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    44%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    88%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.25892
  • Դոլար = 387.602

Նավալնուն թունավորել են «մահացու վտանգավոր» նյութով․ ԿՊՀ

Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հիմնադիր Ալեքսեյ Նավալնու կինը՝ Յուլիա Նավալնայան, հայտնել է, որ տրանսպորտային ոստիկանությունը հայտնաբերել է նյութ, որով թունավորել են ընդդիմադրին։ Այս մասին նշված է Օմսկում Նավալնու շտաբի հաղորդագրության մեջ։

«Այն (նյութը) վտանգավոր է շրջապատողների կյանքի համար։ Նրա կողքին գտնվող բոլորի համար հատուկ հանդերձանք է պահանջվում։ Այս պատճառով են մերժում Ալեքսեյին կնոջը տալ»,- ասել են շտաբից։

Նավալնու օրգանիզմում հայտնաբերված նյութի անվանումը չի բացահայտվում, հայտնել է քաղաքական գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։ 

Յարմիշը Իվան Ժդանովի եւ Յուլիա Նավալնայայի հայտարարությամբ տեսանյութ է հրապարակել։ Նավալնու կինը հայտնել է, որ չի վստահում Օմսկի թիվ 1 շտապօգնության հիվանդանոցին, որտեղ գտնվում է իր ամուսինը։ Նա կասկածներ ունի, որ բժիշկները քաղաքական գործչին կլինիկայում են պահում եւ թույլ չեն տալիս նրան բուժման տեղափոխել Եվրոպա, որպեսզի «այն քիմիական նյութը, որ կա Ալեքսեյի օրգանիզմում, անհետանա»։

Օգոստոսի 21-ի առավոտյան Օմսկի հիվանդանոցի գլխավոր բժիշկը հրաժարվել էր Ալեքսեյ Նավալնուն Գերմանիայի կլինիկա տեղափոխելու թույլտվություն տալ, քանի որ նրա վիճակը կայուն չէ եւ նրան անհնար է տեղափոխել։

Բժիշկներնը հայտնել են որ գիտեն Ալեքսեյ Նավալնու ախտորոշումը։  Սակայն հրաժարվել են հրապարակել այն. Այդուհանդերձ Նավալնիի համախոհները կարծում են, որ քաղաքական գործչին թունավորել են։

Թեմայի այլ նորություններ