Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին և խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանին (տեսանյութ)
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    58%
    9 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    61%
    9 կմ/ժ
  • Լոռի 7°C
    95%
    5 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    93%
    1 կմ/ժ
  • Արարատ 14°C
    67%
    4 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    95%
    1 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    58%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    96%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    58%
    9 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    65%
    13 կմ/ժ
  • Արցախ 11°C
    93%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին և խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանին (տեսանյութ)

ՀՀ նախագահի աշխատակազմը մամլո հաղորդագրություն է տարածել.

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումները խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների, տարբեր ոլորտների մասնագետների հետ՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակն ու դրա հետևանքները քննարկելու նպատակով: Այս շրջանակում նախագահն այսօր ընդունել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին և խմբակցության անդամ, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին:

Հանդիպմանը խոսվել է համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակի, երկրի սոցիալ-տնտեսական կյանքի վրա դրա ազդեցության, դժվարությունների հաղթահարման հնարավորությունների մասին: Կարևոր է համարվել նաև միջազգային գործընկերների հետ, այդ թվում՝ խորհրդարանների մակարդակով, համագործակցությանն ու համավարակի դեմ պայքարի արդյունավետ փորձի փոխանակմանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի, խորհրդարանի գործունեության և մի շարք այլ հարցերի շուրջ:

Աղբյուր՝ ՀՀ նախագահի աշխատակազմ

 

Թեմայի այլ նորություններ