Նախագահ Արմեն Սարգսյանն Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    27%
    7 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    45%
    35 կմ/ժ
  • Լոռի 12°C
    80%
    8 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    81%
    8 կմ/ժ
  • Արարատ 24°C
    48%
    13 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    89%
    6 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    25%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    78%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    27%
    7 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    50%
    6 կմ/ժ
  • Արցախ 13°C
    89%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.6002
  • Ռուբլի = 4.2911
  • Դոլար = 387.973

Նախագահ Արմեն Սարգսյանն Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին

Նախագահ Արմեն Սարգսյանն Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդին:

Ուղերձում, մասնավորապես, նշվում է. «Բարձր եմ գնահատում վերջին շրջանում հայ-հորդանանյան հարաբերություններում գրանցված դրական զարգացումները։ Ուրախությամբ եմ հիշում այս տարեսկզբին Հայաստան կատարած Ձեր պատմական այցը, որը վերահաստատեց մեր երկրների միջև առկա կառուցողական երկխոսությունը և նախանշեց բազմաբնույթ համագործակցության նոր հեռանկարներ։ Ձեր այցը վկայեց մեր ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված ջերմ բարեկամության մասին, որում իր նշանակալի դերակատարումն ունի հորդանանահայ համայնքը։

Այսօր, համավարակի հետևանքով աշխարհում ստեղծված ճգնաժամային իրավիճակում, կարևորում եմ մեր փոխգործակցությունը նաև դրա հետևանքների հաղթահարման գործում»:

Նախագահ Սարգսյանն Աբդալլահ Երկրորդին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Հորդանանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:  

Թեմայի այլ նորություններ