Մինսկի կենտրոնում, հակակառավարական ցույցին մասնակցում է առնվազն 200 հազար մարդ
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    33%
    20 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    48%
    33 կմ/ժ
  • Լոռի 12°C
    84%
    8 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    84%
    8 կմ/ժ
  • Արարատ 23°C
    50%
    15 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    91%
    5 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    33%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    78%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    33%
    20 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    55%
    10 կմ/ժ
  • Արցախ 13°C
    89%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.6002
  • Ռուբլի = 4.2911
  • Դոլար = 387.973

Մինսկի կենտրոնում, հակակառավարական ցույցին մասնակցում է առնվազն 200 հազար մարդ

Բելառուսական «Tut.By» լրատվական կայքէջի տվյալներով, Մինսկի կենտրոնում ընթացող հակակառավարական ցույցին մասնակցում է առնվազն 200 հազար մարդ: Ցուցարարները միաբերան վանկարկում են  «Уходи!», «Верым, можам, переможам!», «Лукашенко в автозак!».

Ցույցին մասնակցում է ընտրություններում նախագահ Լուկաշենկոյի գլխավոր հակառակորդ, նախագահի թեկնածու Սվետլանա Ցիխանովսկայայի թիմակից Մարիա Կոլեսնիկովան: Նա բարձրաձայնել է բողոքի ցույցի մասնակիցների պահանջները:

«Նախկին նախագահը պետք է հրաժարական տա: Նա երկիրը խեղդեց բռնությամբ»,- հայտարարել է Կոլեսնիկովան:

Իր հերթին, Բելառուսի ներքին գործերի նախարարությունն այսօր հայտարարել է, որ Ալեքսանդր Լուկաշենկոյին սատարող ցույցին դուրս է եկել 65 հազար մարդ: Անձամբ Լուկաշենկոն խոսքով ելույթ ունենալիս քաղաքացիների թիվը գնահատել է 50 հազար: Պետական մամուլի փոխանցմամբ, ցույցին մասնակցել է 70 հազար մարդ:

Թեմայի այլ նորություններ