Մինչեւ արտահերթ ընտրություններ Փաշինյանը պետք է գնա... ամեն քվեատուփի մոտ արյուն է թափվելու. Վազգեն Մանուկյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    56%
    2 կմ/ժ
  • Լոռի 8°C
    39%
    13 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    69%
    6 կմ/ժ
  • Արարատ 11°C
    34%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    90%
    8 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    62%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    41%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    80%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Մինչեւ արտահերթ ընտրություններ Փաշինյանը պետք է գնա... ամեն քվեատուփի մոտ արյուն է թափվելու. Վազգեն Մանուկյան

Մինչեւ արտահերթ ընտրություններ Փաշինյանը պետք է գնա... ամեն քվեատուփի մոտ արյուն է թափվելու. Վազգեն Մանուկյան

Ամեն օր է դա լինելու, մինչեւ Նիկոլ Փաշինյանը չհեռանա: Քաղաքը միշտ է այս վիճակում լինելու: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով 17 ուժերի ներկայացուցիչների անհնազանդության ակցիաներին՝ այս մասին ասաց այդ ուժերի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:  

«Այն, ինչ որ արվեց, ներել հնարավոր չի, եւ այն, ինչ որ շարունակվում է, ամեն օրը կործանարար է երկրի համար»,- ընդգծեց նա:
 

Ի պատասխան արտահերթ ընտրությունների վերաբերալ լրագրողների հարցի էլ՝ նա հավելեց. «Անկեղծ ասած ես նույնիսկ չեմ կարծում, որ ինքը գնալու է արտահերթ ընտրությունների»:

Ըստ Մանուկյանի՝ արտահերթ ընտրությունների մասին հայտարարելով Փաշինյանը ցանկանում էր դաշտը բաժանել երկու մասի՝ այդ ընտրությունները ողջունող եւ չողջունող կուսակցությունների:

«Մենք հստակ ասել ենք` ոչ մի ընտրություն Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ չի կարող լինել Հայաստանում: Նախ եւ առաջ պետք է ինքը հեռանա, ձեւավորվի կառավարություն, որը ինչ-որ ժամանակում (նախատեսված է մեկ տարի), գոնե մի քիչ ուշքի բերի, բարձրացնի մարտունակությունը մեր բանակի, գնա բանակցությունների` կամ եռակողմ կամ Ադրբեջանի հետ սահմանների վերաբերյալ, որովհետեւ այն, ինչ կատարվում է, խայտառակություն է, մենք շարունակում ենք տալ ու տալ: Նույնիսկ կոմունիստների ժամանակ ամեն մի թիզ հողի համար մեր կենտկոմն ու իրենց կենտկոմը իրար հետ կռվում էին: Իսկ այստեղ առանց որեւէ բանակցության տրվում են սահմանները: Մինչեւ սա չվերջանա, մինչեւ նոր կառավարություն չստեղծվի, ընտրությունների մասին խոսել անիմաստ է», - հայտարարեց Մանուկյանը:
 

Նրա համոզմամբ՝ ընտրությունների անցկացմամբ Հայաստանը նորից տրոհվելու է, ինչն այս վիճակում անթույլատրելի է: 

«Չենք թողնի: Մինչեւ արտահերթ ընտրություններ ինքը պետք է գնա: Ես չեմ էլ ուզում քննարկել այն տարբերակը, որ ինքը մնում է եւ արտահերթ ընտրություններ անցկացնի: Ոչ մի եթե-ներ: Մինչեւ չգնա ոչ մի ընտրություն Հայաստանում չի լինելու կամ ընտրությունը վերածվելու է Աստված գիտի ինչի: Ամեն քվեատուփի մոտ կռիվ է լինելու, արյուն է թափվելու»,- կանխատեսեց վարչապետի թեկնածուն:

Դիտարկմանը, թե իրենց կոչով մարդիկ փողոց դուրս չեն գալիս՝ Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Ես խոստանում եմ, որ փողոց դուրս կգան, էս իշխանությունն էլ կփոխեն, որպեսզի նորմալ ապրեն»:

Հիշեցնենք, որ 2 օր առաջ ՀՀ վարչապետը հայտարարեց, որ քաղաքական ուժերին հրավիրում է խորհրդակցությունների՝ 2021-ին ՀՀ-ում արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցով:

Թեմայի այլ նորություններ