Մինչև 2018 թվականը բանակցություններ վարվել են ժամանակ ձգելու համար. ՀՀ վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    33%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    39%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    32%
    14 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    61%
    12 կմ/ժ
  • Արարատ 15°C
    29%
    15 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    91%
    11 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    33%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    34%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    33%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    41%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    82%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Մինչև 2018 թվականը բանակցություններ վարվել են ժամանակ ձգելու համար. ՀՀ վարչապետ

Մինչև 2018 թվականը բանակցություններ վարվել են ժամանակ ձգելու համար. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հայտարարություններին, թե հեղափոխությունից հետո եկած իշխանությունն Արցախի հարցի բանակցային գործընթացում ունեցել է անհաջողություններ:

Նիկոլ Փաշինյան - 1995 թվականից Ղարաբաղի հարցում տեղի է ունեցել բանակցային գործընթաց, ով կարող է մեզ ցույց տալ, թե 1995-ից այս կողմ Հայաստանը ի՞նչ դիվանագիտական հաջողություն է ունեցել Ղարաբաղի հարցում:

Պետրոս Ղազարյան - Ճիշտ եք, բայց նրանք ասում են՝ Դուք մտցրեցիք «Արցախը Հայաստան է և վերջ» ...
 

Նիկոլ Փաշինյան - Գիտեք, այդ ռետինը, ձգվել, ձգվել, ձգվել... Բա ի՞նչ է Արցախը, այդ բանակցային գործընթացի էությունը ի՞նչ է եղել, որ Արցախը ի՞նչ է, բա դա եմ ասում, բա իմ ասածն էլ է այդ:

Պետրոս Ղազարյան - Ասում են՝ Դուք սադրեցիք պատերազմը, դրեցիք փակուղու մեջ Ադրբեջանին, բանակցային տեղ չթողեցիք և գումարած՝ Տավուշի հաղթանակները:

Նիկոլ Փաշինյան - Գիտեք ինչ, խնդիրը հենց դա է, լավ, Արցախը Հայաստան չէ, հա՞, ուրեմն, բա դա եմ ասում, ասում եմ, որ բանակցային գործընթացը ամբողջը տարվել է այնպես, որ 7 շրջանները պետք է վերադարձվեն Ադրբեջանին, որ Արցախը Հայաստան չէ, բա ի՞նչ է Արցախը, լավ: 1988 թվականի շարժումը, որ սկսել է, բա ինչի՞ համար էր այդ շարժումը, որ Հայաստանի դիվանագիտությունը գնա և 25 տարվա ընթացքում Ղարաբաղյան շարժման բոլոր թեզերից հրաժարվի՞:

Եթե դուք ուզում եք իմանալ բանակցային գործընթացի, ըստ էության, պատմությունը, ի՞նչ է տեղի ունեցել՝ 1988 թվականին սկսվել է Ղարաբաղի շարժումը, որը ունեցել է կոնկրետ բովանդակություն, դրանից հետո Հայաստանը անկախություն է ձեռք բերել, դրանից հետո ռազմական հաջողություն է ունեցել, զինադադար է կնքվել հաղթական պայմաններում, որից հետո սկսվել է բանակցային գործընթացը և այդ բանակցային գործընթացի էությունը եղել է հետևյալը՝ Հայաստանը հրաժարվել է բոլոր այն թեզերից, որոնք ընկած էին Ղարաբաղյան շարժման հիմքում, բա այդ շարժումը ինչի՞ համար էինք սկսել: 

Պետրոս Ղազարյան - Ճիշտ եք, բայց երբ Ձեր գենշտաբի ղեկավարը զեկուցում է, որ բանակը չի կարող պատերազմել, այնտեղ նոր պրոցեսներ են, ՆԱՏՕ-ի բանակը եկել է, 21-րդ դարի բանակ է, և մենք այսպիսի խնդիրներ ունենք, և երբ դուք այդ իրականությունը գիտեք, ճի՞շտ է այդ ժամանակ դուրս գալ և ասել՝ «Արցախը Հայաստան է և վերջ» և, ըստ էության, Ադրբեջանի հետ գնալ կոնֆլիկտի:

Նիկոլ Փաշինյան - Կներեք, ասում եք Ադրբեջանի հետ գնալ կոնֆլիկտի, այսինքն՝ մենք Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մեջ չե՞նք եղել: Խնդիրը հետևյալն է, կրկին ասեմ, բանակցային տրամաբանությունը հետևյալն է՝ մենք ինչի՞ համար ենք գնացել բանակցության, ժամանակ ձգելո՞ւ, հա՞, բա դա եմ ասում, ասում եմ, որ 2018 թվականից առաջ բանակցություններ վարվել են ժամանակ ձգելու համար:

Հիմա հարց, ժամանակ ինքա՞ն կարելի է ձգել, ի՞նչքան է այդ ժամանակը, որ կարելի է ձգել, կարելի՞ է անվերջ ժամանակ ձգել, այսինքն՝ դիվանագիտական հաջողությունը այն է, որ ժամանա՞կ է ձգվել, ժամանակ չի ձգվել, ոչ մեկը թող հույս չունենա, թե ինքը այնքան խելոք է եղել, որ ժամանակ է ձգել: Ադրբեջանը պարզապես պատրաստ չի եղել պատերազմի և այն ընթացքում, երբ այստեղ դղյակներ էին կառուցվում, այնտեղ էլ  էին դղյակներ կառուցում, ի տարբերություն, այնտեղ ուղղակի կար նավթ, այստեղ չկար:

Այնտեղ զենք-զինամթերք էր ձեռք բերվում, ոչ թե 80-ականների, այլ ժամանակակից, և կրկին ասում եմ՝  ի՞նչ էր պետք անել, պետք էր փորձել բանակցային գործընթացում շատ թե քիչ տանելի դիրքեր ունենալ: Մենք բանակցային գործընթացը ժառանգել ենք այն կետում, երբ որևէ կասկած չկար, որ 7 շրջանները պետք էր անվերապահորեն վերադարձվեն և դա ընդունել է Հայաստանը պաշտոնապես, հրապարակային: Եվ Ղարաբաղի կարգավիճակի հարցը բերվել դրվել է մի կետում, երբ ասվում է, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակ կարող է ունենալ մի պարագայում, եթե դրան համաձայնվի Ադրբեջանը: 

Պետրոս Ղազարյան - Որը երբեք չի լինի:

Նիկոլ Փաշինյան - Իհարկե, երբեք չի լինի: Այո՛, մենք կարող էինք կանխել պատերազմը: Ինչպե՞ս։

Պետրոս Ղազարյան - Տալով 7 շրջանները:

Նիկոլ Փաշինյան - Մենք կարող էինք պատերազմը կանխել, մոտավորապես այս նույն արդյունքներով, ներառյալ՝ Շուշին: Հիմա բաներ կան, գուցե պետք չէր բացել, բայց եթե բանը հասել է այստեղ, եկեք բացենք: Այդ ողջ բանակցային գործընթացում առանցքային դրույթներից մեկը եղել է փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղ, չքննարկվող, անառարկելի: Սա ի՞նչ է նշանակում, սա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի համար կանխորոշվել է Նախիջևանի ճակատագիր: Լավ, մինչև ե՞րբ ենք ձև անելու, երբ ասվում է, որ համաձայն ենք՝ փախստականները վերադառնային Շուշի՝ 95  և ավել տոկոս ադրբեջանական բնակչությամբ:

Պետրոս Ղազարյան - Բայց հիմա նման կետ չկա, որ պետք է փախստականները վերադառնան նաև Ստեփանակերտ:

Նիկոլ Փաշինյան - Կա, իհարկե, կա, բայց մենք էլ խնդիր ունենք Հադրութ վերադարձնելու մեր հայրենակիցներին: Խնդիրը հետևյալն է, այդ ամեն ինչը պարզ է: Մենք պ՞ետք է փորձեինք դիմադրել  և դիմակայել, որպեսզի մեր շահերը մի քիչ ավելի լավ պաշտպանվեին: Պե՞տք է փորձեինք, թե՞ ոչ, իմ կարծիքով, այո՛, միանշանակ, ունեինք հնարավորություն այդ շահերը պաշտպանելու, այո՛, ունեինք, որովհետև հիմա ընդդիմախոսներն էլ են ասում, որ այդ պատերազմը հաղթելու հնարավորություն կար:

Ինչո՞ւ չհաղթեցինք այդ պատերազմը կամ հաղթելու մասին չէ խոսքը, առնվազն մեզ համար շատ թե քիչ տանելի պայմաններով ավարտելու այդ պատերազմը, ինչո՞ւ: Իսկ ի՞նչ կապ ունեն այն դրվագները, որ առաջին օրից գալիս են, որ գնում, մտնում են խրամատները, ասում են՝ ծախած է հողերը, Նիկոլը ծախել է հողերը: Կամ ի՞նչ կապ ունի այդ ամեն ինչ հետ, երբ բարձրաստիճան ինչ-որ պաշտոնյա, ըստ վկայությունների, որը պետք է ճշտվի, գնում է Հադրութի փողոցից փողոցային լամպերն է հանում, բարձում բեռնատարները և բերում Հայաստան: Ես այս մասին չէի ասի, եթե 3-4 հոգի չպնդեին այս հանդիպումների ժամանակ, որ ականատես են եղել դրան, և այս ամեն ինչը պետք է քննվի:

Թեմայի այլ նորություններ